Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես գլխապտույտի հասցնել տղամարդուն

LIFE

1. Կինը ցանկացած իրավիճակում պետք է կին մնա

Ցավոք սրտի, մեզանից շատերը մոռանում են դա: Մեր գլխավոր թերությունն ավելորդ հուզականությունն է, որը դրսեւորվում է, երբ մեզ ջղայնացնում են: Շատ հաճախ կատաղության մեջ մենք շատ բառեր ենք ասում, որոնց համար հետո ափսոսում ենք, երբ ջղայնությունն անցնում է, եւ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս, որոնց համար հաճախ ամաչում ենք: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում պետք է սովորել ինքն իրեն ձեռքը հավաքել: Եթե դուք սովորեք դա, մեծապես աչքի կընկնեք նրա բոլոր ծանոթների ֆոնին: 

2. Նրա համար առեղծված դարձեք

Սիրելիին արցունքոտ հաղորդագրություններ մի ուղարկեք, եթե նա մի երկու օր չի հիշեցրել իր մասին:  Դուք չպետք է 100 տոկոսով պատկանեք ձեր տղամարդուն: Երբ տղամարդը գիտակցում է, որ կինն ամբողջությամբ պատկանում է  իրեն եւ ինքը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի կարող է տեսնել նրան, ամբողջ ռոմանտիկան կորում է. նա կարող է երկար մնալ աշխատավայրում,  ձեր ժամադրությունների փոխարեն հանդիպել ընկերներին` նույնիսկ մոռանալով չեղյալ համարել ժամադրությունները: Եվ այդ ամենը նրա համար, որ գիտե, որ հերիք է զանգել եւ ներողություն խնդրել, եւ դուք անմիջապես նրա ոտքերը կընկնեք եւ կներեք նրան:  

3. Մի վախեցեք կորցնել ձեր տղամարդուն

Եթե վախենաք, շատ շուտով նա ձեզ հետ այնպես կխաղա, ինչպես խամաճիկի հետ: Նրան ցույց տվեք, որ դուք առանց իրեն էլ, երեկոն անցկացնելու շատ տարբերակներ ունեք: Եվ շուտով արդյունքներն իրենց սպասել չեն տա: 

4. Հարգեք ձեզ

Եթե անհրաժեշտ է ընտրել արժանապատվության եւ հարաբերությունները պահպանելու միջեւ, միշտ ընտրեք արժանապատվությունը: Դուք պետք է տղամարդուն անմիջապես ցույց տաք, որ չի կարելի ոտքերը մաքրել ձեզ վրա, որ դուք փալաս չեք, այլ շատ տղամարդկանց երազանքը:  Իսկ եթե նա դա չի հասկանում, թող կորի գրողի ծողը: Ձեզ պետք չէ այնպիսի տղամարդ, որը ձեզ չի հարգում: Շատ շուտով դուք կգտնեք այնպիսի տղամարդու, որն իրոք արժանի կլինի ձեզ:  

5. Անմատչելի եղեք

Անմիջապես մի համաձայնեք ժամադրության, ինտիմ հարաբերությունների, նույնիսկ եթե նրա տեսքից արդեն ձեր սիրտը սկսում է կատաղի խփել եւ ծնկները թուլանում են: Որքան քիչ հետաքրքրություն դրսեւորեք, այնքան նա շատ կտաքանա:  

6. Նրա համար մայրիկ մի եղեք

Պետք չէ չափից ավելի հովանավորել նրան: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Տղամարդը միշտ պետք է իրեն տղամարդ զգա, եւ ձեզ էլ, ամենայն հավանականությամբ, կոպիտ արու է անհրաժեշտ, ոչ թե հատակի փալաս, այդ պատճառով թույլ տվեք, որ նա ինքը որոշումներ կայացնի, նույնիսկ եթե հետո կափսոսա դրանց համար:  Բայց եթե արդեն անհնար է, մի մոռացեք ասացվածքը. «տղամարդը գլուխն է, կինը` վիզը»: Այնպես ուղղորդեք ձեր տղամարդուն, որ նա չկռահի դրա մասին: 

7. Հենց առաջին հանդիպումներին նրա հետ մի խոսեք լուրջ հարաբերությունների մասին

Դա կվախեցնի հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի: Ձեւացրեք, թե ձեզ էլ դրանք այնքան պետք չեն, որքան նրան, նույնիսկ եթե ձեր սիրտը ճմլվի այդ բառերից: 

8. Վստահություն ճառագեք

Ձեզ մի համեմատեք նրա այլ զուգընկերուհիների հետ: Դա հիմարություն է: Չէ որ դուք, ամենայն հավանականությամբ, անհամեմատ ավելի լավն եք, քան նրանք, եթե նա նրանցից հեռացել է ձեզ մոտ: Մտածեք այդ մասին: 

9. Կանացի եղեք

Դուք պետք է կանացի եւ քնքուշ տեսք ունենաք, ինչպես   «Փոքրիկ իշխանի» վարդը, այդ դեպքում ձեր արքայազնը կցանկանա պաշտպանել եւ հովանավորել ձեզ փխրուն ծաղկի նման:   Իսկ ձեզ հենց դա է պետք: Մի մոռացեք, որ դուք միշտ պետք է անթերի տեսք ունենաք: Դուք պետք է իդեալական մատնահարդարում ունենաք, իդեալական դիմահարդարում, կոկիկ, ոճային հագուստ, որն ընդգծում է կազմվածքի առանձնահատկությունները եւ թաքցնում է թերությունները: Մոռացեք շապիկի եւ սվիտրի հետ ջինսերի մասին: Դա հարմար է, բայց տղամարդկանց դա բոլորովին չի գրավում:  

10. Նրան հաճոյախոսություններ արեք

Մի մոռացեք հաճոյախոսություններ անել ձեր ընկերոջը: Տղամարդիկ դա շատ են սիրում: Նա հաստատ չի դիմանա, եթե սկսեք ականջին շշնջալ, թե ինչ լավն է, բարի, քնքուշ եւ ուժեղ: 

Եվ վերջապես. սիրեք ձեզ եւ ձեզ կսիրեն:  Եթե կինը սիրում է իրեն եւ իրեն արժանապատվորեն է վերաբերվում, տղամարդիկ էլ համապատասխանաբար կվերաբերվեն նրան:  

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded