Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհավանական զինորը․ Այս մարդը ողջ է մնացել անգամ գլխից խոցվելուց ու մարմնով գնդացիրը ծածկելուց հետո

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Կարմիր բանակի լեյտենանտ Ալեքսեյ Օչկինի անունը ծանոթ է շատ քիչ մարդկանց, քանի որ պատերազմի ընթացքում նրա պես հերոսներ շատ-շատ են եղել։ Սակայն, եթե նրա կենսագրության հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ապա այն կդասվեր ֆանտաստիկայի ժանրին, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Ալեքսեյի հետ, ուղղակի չի տեղավորվում սառը դատող մարդու գլխում։

Դեռ 5 մարտի չմասնակցած՝ Ալեքսեյի հետ դժբախտ դեպք է պատահում. գերմանացի դիպուկահարի արձակած գնդակը դիպչում է նրա գլխին։ Ալեքսեյի ընկերներին հաջողվում է նրան հասցնել հիվանդանոց, և չնայած բժշկության ցածր մակարդակին՝ բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը, ինչից հետո նա վերադառնում է մարտադաշտ։

Հաջորդ դժոխային մենամարտի ժամանակ Ալեքսեյը չտեսնված հերոսություն է գործում։ Մի քանի նռնակ ձեռքին՝  նա փորձում է հասնել մեծ տրամաչափի ինքնաձիգ պարունակող թմբին, որպեսզի վնասազերծի այն, սակայն ճանապարհին վիրավորվում է։ Դա չի կանգնեցնում նրան, և րոպեներ անց նա կարողանում է նռնակը նետել թմբի այդ կողմը, բայց, դժբախտաբար, ինքնաձիգի կրակը չի դադարում։ Հավաքելով ողջ խիզախությունը՝ նա սեփական մարմնով փակում է ինքնաձիգի կրակի ճանապարհը և մի քանի թանկարժեք վայրկյան նվիրում իր ռազմական ընկերներին։ Արդյունքում Կարմիր բանակին հաջողվում է գրավել այդ դիրքը և հաղթանակել մենամարտում։ Բոլոր զինվորները մտածում են, որ Ալեքսեյը մահացել է, և նույնիսկ բժիշկ չեն կանչում, սակայն հենց թաղման ժամանակ  նա բացում է աչքերը և մտածելով, որ գերի է ընկել, փորձում է նռնակով պայթեցնել ինքն իրեն և մոտակայքում գտնվող զինվորներին։ Բարեբախտաբար, նրան կարողանում են կանգնեցնել։ Ալեքսեյին տանում են հիվանդանոց և նա կրկին ապաքինվում և վերադառնում է մարտադաշտ։

Հաջորդ մենամարտը Օչկինն անցկացնում է Ստալինգրադում։ Իր բարձունքը պաշտպանելու ընթացքում Ալեքսեյը և իր ջոկի տղաները անհնարինն են անում։ Նացիստների հաղորդումների համաձայն՝ այդ բարձունքում իրենց դեմ մենամարտել է մի ամբողջ գումարտակ, բայց իրականում Ալեքսեյն իր 6 ընկերների հետ է եղել։ Այս իրավիճակից էլ է Ալեքսեյը կարողանում կենդանի դուրս գալ։

Հաջորդ մարտի ընթացքում Ալեքսեյը կրկին արիաբար կռվում է, սակայն ռումբի պայթյունից սարսափելի վիրավորվում է, և բժիշկները միանգամից նրա մարմինն ուղարկում են դիահերձարան՝ առանց կասկածելու, որ նա կենդանի է։

Սա նույնպես չի կանգնեցնում Ալեքսեյին, և բուժում ստանալուց հետո նա կրկին վերադառնում է առաջնագիծ և հասնում մինչև Պրահա, որտեղ կրկին ծանր վիրավորվում է։ Կարելի է գուշակել, որ նա կրկին ապաքինվում է և, բնականաբար, կվերադառնար առաջնագիծ, եթե մինչ նրա ապաքինվելը  ռուսական բանակն արդեն հաղթած չլիներ պատերազմում։

Խաղաղ ժամանակ Ալեքսեյն ավարտում է Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը և դառնում ռեժիսոր։ Նա նաև պատերազմի մասին գիրք է գրում, որը բավականին մեծ հաջողություն է ունենում։ Անհավանական է, որ այդքան վիրավորվելուց հետո նա կարողացել է առողջ ապրել մինչև 2003 թվականը։ Ալեքսեյը մահացել է 2003թ․ փետրվարի 16-ին։

Իր հերոսությունների համար նա արժանացել է՝

«Կարմիր դրոշ» շքանշանի
«Արիության» շքանշանի
«Կարմիր աստղ» շքանշանի
Հայրենական պատերազմի 2-րդ և 1-ին կարգի շքանշանների

Եթե երբևէ լսեք «Կրակ լեյտենանտ» մականունը, ապա իմացե՛ք, որ դա Ալեքսեյն է։

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M