7 խորհուրդ, որոնք կօգնեն տարբերել օրիգինալ կոսմետիկ միջոցները կեղծիքից (լուսանկարներ)
LIFEԼife.tert.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ հայտնի և թանկարժեք կոսմետիկ բրենդերը շատ հաճախ կեղծում են: Կասկածելի կոսմետիկ միջոցներից օգտվելն ավելի թանկ արժե: Լավագույն դեպքում արդյունքն այն չի լինի, իսկ վատագույն դեպքում կվնասի առողջությանը:
AdMe.ru-ն խորհուրդներ է ներկայացրել, որոնք կօգնեն ճիշտ կոսմետիկ միջոցներ ձեռք բերել:
Կոսմետիկ միջոցներ մի գնեք կասկածելի վաճառողներից:
Որքան էլ տրամաբանական չհնչի, բայց կասկածելի վաճառող կարող է հանդիսանալ անգամ ամենամեծ խանութը: Տհաճ անակնկալներից խուսափելու համար հարկավոր է կոսմետիկ բրենդի պաշտոնական կայքում տեսնել, թե որ խանութում է հնարավոր գնել տվյալ կոսմետիկ միջոցը:
Լավ ուսումնասիրեք կոսմետիկ միջոցի տուփի դիզայնը:
Կոպիտ կեղծիքը միանգամից աչք է ծակում: Բայց գոյություն ունեն բազմաթիվ արհեստավարժ կեղծիքներ, որոնք անգամ դժվար է տարբերել գիտակին: Այցելեք պաշտոնական կայք և ուշադիր ուսումնասիրեք, թե իրականում ինչ փաթեթավորմամբ պետք է լինի ձեզ հետաքրքող կոսմետիկ միջոցը:
Ստուգեք շտրիխ-կոդը, խմբաքանակի համարը և արտադրողի տրամադրած տեղեկությունը
Կեղծիքի շտրիխ-կոդը հաճախ կարող է չհամապատասխանել տուփի վրա նշված երկրի շտրիխ-կոդին, իսկ խմբաքանակի համարն ընդհանրապես բացակայում է: Ուշադրություն դարձրեք, որ նույն համարը լինի հենց կոսմետիկ միջոցի և դրա տուփի վրա:
Պարզեք, թե իրականում որ երանգները գոյություն ունեն
Կեղծ կոսմետիկ միջոցների արտադրողները սիրում են նոր երանգներ արտադրել և դրանց վերագրել գոյություն չունեցող անուններ ու համարներ: Թե ինչ երանգներ կան ձեր նախընտրած միջոցի օրիգինալ տարբերակում կարող եք պարզել պաշտոնական կայքում:
Գնահատեք կոսմետիկ միջոցի որակն ու հոտը
Օրիգինալ կոսմետիկ միջոցում չպետք է լինեն տարօրինակ փայլերն ու կուտակումները: Հեղուկ միջոցներում չպետք է նստվածք լինի: Բացի տհաճ հոտից և անհասկանալի որակից խիստ տարբերվում է նաև խոզանակը:
Ուշադրություն դարձրեք կոսմետիկ միջոցների խոզանակներին և սունգերին
Անգամ եթե կոսմետիկ միջոցի փաթեթավորումը և արտաքին տեսքը շատ նման է օրիգինալին, ապա կեղծիքը հավանաբար ակնհայտ կլինի խոզանակներից, սպունգերից: Դրանք կարող են տարբերվել չափերով, ձևով և գույնով:
Փորձարկեք օգտագործման եղանակն ու որակը:
Թեսթեր խնդրեք, որպեսզի իրականում համոզվեք միջոցի օրիգինալ լինելու մեջ: Օրինակ որակյալ ստվերաներկերը չպետք է կուտակվեն դեմքի վրա, շրթներկը պետք է հարթ լինի: