Ի՞նչ է կրծքագեղձի կիստան, և ինչպե՞ս բուժել այն
PHOTO168.am-ը գրում է.
Կրծքագեղձի կիստան վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ առաջացող բարորակ գոյացություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկով լցված պարկիկ: Կիստայի չափերը կարող են տարբեր լինել՝ մեկ միլիմետրից՝ մինչև մի քանի սանտիմետր:
Բժիշկները նշում են կրծքագեղձի կիստայի առաջացման մի քանի պատճառներ՝ հորմոնալ խախտումներ, վնասվածք կամ վիրահատական միջամտություն, մաստոպատիա, սթրես: Ռիսկային խմբի մեջ են մտնում մինչև 30 տարեկան, երեխա չունեցած կանայք:
Կիստան հազվադեպ է վերածվում չարորակ գոյացության, սակայն, եթե մաստոպատիա կամ հորմոնալ խանգարում կա, ապա կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծանում է: Կիստան, ինքնին, վտանգավոր չէ, սակայն դա չի նշանակում, որ այն բուժման կարիք չունի:
Ինչպե՞ս բուժել կիստան
Կիստայի բուժումը կարող է սկսվել միայն հստակ հետազոտությունից հետո:
Սովորաբար, մինչև 15 մմ մանր կիստաների դեպքում նշանակվում են ներծծող, հակաբորբոքային, հորմոնալ դեղամիջոցներ, վիտամինային հավելումներ: Այս դեպքում կարող է օգնել նաև ժողովրդական բժշկությունը:
100 մլ ալոէ վերայի և 100 մլ գազարի հյութի խառնուրդն արագացնում է կիստայի ներծծման պրոցեսը: Այս երկու բաղադրիչները խառնեք, բաժանեք 3 չափաբաժնի և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Այս դեպքում հրաշալի է նաև կաղամբի թերթիկը: Կաղամբի թերթիկը դրեք կրծքին, թողեք մնա ամբողջ գիշեր: