Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի եւ առաջիկա անելիքների մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Ժողովրդական երգերի կատարող Գուրգեն Դաբաղյանն այսօր հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է «Հայն է գալիս» երգի ընտրության, տեսահոլովակի ստեղծման ու առաջիկա աշխատանքների մասին:

«Այս երգը շուրջ 25 տարվա պատմություն ունի: Այն գրել է Արտակ Օհանյանը՝ Գուսանը, ով Արցախյան պատերազմի մասնակից է եղել: Չնայած երգը երկար տարիներ է, ինչ գոյություն ունի, բայց ես հեղինակի կատարմամբ տարբերակը  շատ պատահական լսեցի ընդամենը մի քանի ամիս առաջ՝ յութուբի միջոցով ու որոշեցի այն իմ տեսակով ներկայացնել հանդիսատեսին»,- պատմեց Գուրգենն ու շարունակեց.

«Երբ որոշում կայացրեցի, որ երգն ունենալու է տեսահոլովակ, որոշեցեի նաեւ, որ պետք է համագործակցեմ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ: Նրան վստահում եմ ու գիտեմ՝ յուրաքանչյուր պարագայում երգին համահունչ տեսահոլովակ կստեղծի»:

Եթե վերջին շրջանում Գուրգենը տեսահոլովակիների տեսքով համամետաբար դանդաղ էր աշխատում, ապա առաջիկայում այդ առումով ակտիվություն կցուցաբերի.

«Այս պահին արդեն իսկ նոր երգ կա, որի վրա աշխատում ենք: Այն եւս շատ շուտով տեսահոլովակ կունենա, սակայն աշխատանքները դեռ խմորման փուլում են, ու ինքս էլ շատ մանրամասներ չգիտեմ այս պահին հայտնելու համար: Միայն խոստանում եմ՝ հաջորդ տեսահոլովակն իրեն երկար սպասեցնել չի տա»,- նկատեց նա:

Գուրգեն Դաբաղյանը վերջին տարիներին հաճախ է մեկնում արտերկիր՝ հյուրախաղերի: Հարցին, թե երգիչն ինչի՞ հետ է կապում արտերկրում ավելի շատ համերգներ ունենալը, քան Հայաստանում, պատասխանեց.

«Իհարկե, ինքս էլ ուրախ կլինեի, եթե Հայաստանում եւս հաճախ համերգներով հանդես գայի, սակայն համերգների կազմակերպումն այնքան էլ երգչի ձեռքերում չէ, պետք է լինեն կազմակերպիչներ, ովքեր կհրավիրեն այս կամ այն համերգին մասնակցելու: Այնպես է ստացվել, որ արտերկրի մեր հայրենակիցները այս առումով ավելի ակտիվ են, ՌԴ-ի տարբեր քաղաքներում ու Եվրոպայում հաճախ են համերգներ կազմակերպում ու հրավիրում: Տասը օր է, ինչ վերադարձել եմ Հայաստան ու շատ շուտով պետք է կրկին մեկնեմ համերգների, ուրախ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները սիրով սպասում են մեզ»:

Վերջում անդրադառնալով շուրջ մեկ տարուց ավել քննարկվող Գուրգեն Դաբաղյանի եւ Քարդաշյանների ընտանիքի համագործակցությանը՝ երգիչը նշեց.

«Այդ մասով դեռեւս նորություններ չկան, երբ լինեն հստակ անելիքներ, ինքս կհայտնեմ բոլորին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M