8 պարզ ազդանշան, որոնք կօգնեն ձեզ հեշտությամբ բացահայտել ստախոսներին
PHOTOBlognews.am-ը գրում է.
Ամենայն հավանականությամբ դուք արդեն հանդիպել էք ստախոս մարդկանց, ովքեր անընդհատ ստում են իրենց շրջապատող մարդկանց, սակայն երբեմն երկար ժամանակ է պահանջվում ստախոսին բացահայտելու համար։ Իրականում, սուտասանին բացահայտելը այնքան էլ բարդ գործ չէ, ինչքան թվում է առաջին հայացքից։ Մարմնի լեզվի անալիտիկ և մասնագետ Լիլիան Գլասը ասում է, - «Եթե ինչ –որ մեկը սուտ է խոսում, ապա նրան բացահայտելու համար հարկավոր է միայն ուշադրություն դարձնել նրա դեմքի և մարմնի լեզվի վրա»։ Լիլիաը նույնիսկ գիրք է գրել դրա վերաբերյալ ՝ «Ստախոսների մարմնի լեզուն»։
Այդ գիրքը կարդալով, BlogNews –ը որոշեց Ձեզ համար առանձնացնել 8 ամենակարևոր ազդանշանները, որոնք բացահայտում են ստախոսին։
Երբ դուք ուղիղ հերց էք տալիս, իսկ զրուցակիցը պտտում է գլուխ, ապա զգուշացեք, քանի որ այդ մարդը ամենայն հավանականությամ ինչ –որ բան թաքցնում է և պատրաստվում է սուտ խոսել։
Երբ ինչ –որ մեկը սուտ է խոսում, ապա անկասկած նյարդայնանում է։ Այդ ժամանակ ծանրանում է նրա շնչառությունը, ցածրանում է ձայնը, իսկ ուսերը բարձրանում է կուչ են գալիս։
Ծանոթ մարդու հետ զրույցի ժամանակ հանգիստ ինքնազգացողություն ունենալը սովորական բան է, բայց եթե Ձեր զրուցակիցը լարված է, ապա դա կարող է ազդանշան լինել։ Իսկ ընդհանրապես, սուտասանները փորձում են հեռու մնալ զրուցակցի, որպեսզի վերջինս ոչինչ չկասկածի։
Սա տեղի է ունենում այն պատճառով, որ սուտասանը փորձում է համոզել ոչ միայն Ձեզ այլ նաև ինքն իրեն։ Խոսքը կրկնելը նրանց ժամանակ է տալիս մտքերը հավաքելու համար։ Բացի այդ, սուտասանը կարող է հարցերին նույն բառերով պատասխանել։ Օրինակ՝ «Դու՞ էս ջարդել այն բաժակը», «Ոչ, ես չեմ ջարդել այն բաժակը»։
Աչքերը շատ բան կարող են ասել մարդկանց մասին, նարառյալ նրա ճշտախոսության մասին։ Սուտասանների համար շատ կարևոր է անընդհատ տեսողական կոնտակտը։ Եթե Ձեր զրուցակիցը ուշադիր նայում է Ձեր աչքերի մեջ և փորձում է հնարավորինս երկար պահել տեսողական կոնտակտը, ապա համոզված եղեք, որ Ձեզ ուզում են խաբել։
Զրուցակցի՝ սուտ խոսալու մասին հաղորդող ազդանշաններից է նաև այն, երբ նա կրծում կամ սեղմում է շրթունքները։ Այդ մարդը անկասկած վստահ չէ իր ասածի վրա։ Այդպիսի լարված պահերին նվազում է լորձարտադրությունը, ինչը բերում է նրան, որ չորանում է սուտասանի կոկորդը՝ ստիպելով նրան անընդհատ թուքը կուլտ տալ և սեղմել շրթունքները։ Ուշադիր եղեք նաև զրուցակցի ժպիտին։ Կեղծ ժպիտը հեշտությամբ է տարբերվում։
Ձեռքերը ցույց են տալիս մարդում ազնվությունը։ Այս իսկ պատճառով, եթե մարդը մշտապես դիպչում է պարանոցին կամ ամեն կերպ փորձում է ծածկել խոցելի վայրերը՝ կարծես թե պաշտպանվում է, ապա նա անպատճառ ինչ –որ բան թաքցնում է։
Առանց դա գիտակցելու, սուտասանը ռեֆլեքսորեն ինքն իրեն խանգարում է խոսել։ Երբ մարդիկ դիպչում են իրենց շուրթերին, ապա դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ճիշտն ասել։ Իսկ սուտ խոսալուն ցանկանում են խանգարել ենթագիտակցական մակարդակով։