Վթար Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին
SOCIETYՍեպտեմբերի 9-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա Մ-6 ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Scania» մակնիշի AQA155 (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռեւազ Սոցոնավա, ծնվ. 1949 թ.) եւ «Niva» մակնիշի 30zz044 (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1984 թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Ա. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ալավերդիու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



