EXCLUSIVE հարցազրույց. BAMA Awards-ի կազմակերպիչը «տեղն է դրել» հայկական երգի շուրջ սկանդալ ստեղծած ադրբեջանցի երգչուհուն
PHOTOԳերմանիայում օրերս կայացած Daf BAMA Music Awards-ի մանրամասներին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է: Խոսել ենք այն մասին, որ The Best Armenian Male Act մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչը բարկացրել էր մրցանակաբաշխությանը ներկա ադբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի, որն էլ իր հերթին մցանակը ստանալիս որոշել է հետ չմնալ եւ նշել է.
«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:
Видео опубликовано NEWS.am STYLE (@style.news.am)
Թեմայի շուրջ զրուցել էինք Անդրեի հետ, որը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի երգչուհու բարկությունն ավելի խորը պատճառներ ունի.
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր երգիչը:
Շարունակությունը՝ այստեղ: