Իվետա Մուկուչյանը նկարահանել է նոր տեսահոլովակ – «Հարս»
LIFEՍեպտեմբերին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հերթով ներկայացնում են իրենց աշխատանքները, որոնք նրանք հասցրել են պատրաստել ամռան ընթացքում։ Սակայն 2016-ի սեպտեմբերը փոքր-ինչ կտարբերվի, քանզի մեզ սպասող երգերի շնորհիվ «հետ կգնանք» մեր արմատներ։ Սկզբում այս մասին ակնարկեց Սիրուշոն, որը պատրաստվում է թողարկել նոր ալբոմ՝ «Արմատ» անունով։
Իր արմատների մասին որոշել է երգել նաեւ Իվետա Մուկուչյանը։ Եվրատեսիլ 2016-ին Հայաստանը ներկայացրած երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին նրանց դատին կհանձնի իր նոր «Հարս» երգը եւ մի փոքրիկ տեղեկություն է գրել Մշո Խռ պարի մասին։
Իսկ վերջում Իվետան ավելացրել է «հպարտ եմ իմ արմատներով» հեշթեգը։
Սպասենք երգչուհու նոր աշխատանքին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



