Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հակաաստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

LIFE

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ, ռազմատենչ և դաժան։ Դժվարությամբ է հիշում ամենապարզ բաները։ Եթե կարողանար՝ մարդկանց գլխին խաղ կխաղար, սակայն մշտապես նոր ճանապարհներ է փնտրում։ Գռեհիկ է, բայց սրտաբաց։ Սիրում է գարեջուր և սուր կատակներ։ Մանուկ հասակում երազել է զինվորականի կամ տիեզերագնացի մասնագիտության մասին, և այդ պատճառով հաճախ է կռիվներ ստեղծում։ Ընտանեկան կյանքում նրան հեռու է պետք պահել փողից՝ ակնթարթորեն կվատնի ամբողջը և ինքն էլ չի իմանա, թե ինչպես․․․

Շրջապատում ժամերով խոսում է ինքն իր մասին և չի նկատում ուրիշներին։ Ոչ սթափ վիճակում հակված է սկանդալների և ապստամբությունների։

Ցուլ

Փոքրոգի, ձանձրալի, շողոքորթ, մատնիչ։ Ապրում է կյանքի հոսքին զուգահեռ և միշտ կատարում է տնօրինության հրահանգները։ Բնույթով դերասան է, իրականում ատում է բոլորին՝ համարելով ինքն իրեն տիեզերքի կենտրոնը։ Սիրում է հարստությունը՝ ժլատություն է անում գաղտնի և անընդմեջ։ Պատրաստ է վերջին շապիկը հանել, բայց ոչ իր հագից, այլ՝ մերձավորի։ Եսակենտրոն է, սադիստական հակումներով, ընտանիքն ահաբեկում է մանկուց մինչ խորը ծերություն՝ չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ։ Չի վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ինքն իրեն։

Երկվորյակներ

Հավերժական երեխա՝ ինչպես մտավոր առումներով, այնպես էլ զգացմունքների տեսակետից։ Հրաժարվում է հասունանալ և ավելի հաճախ մակաբուծում է ինչ-որ մեկի հաշվին մինչեւ խոր ծերություն։ Միակ բանը, որ իսկապես սիրում է, անըդմեջ անիմաստ խոսեն էլ։ Քիչ է կարդում, սակայն ունի իր անձնական կարծիքը, որը հաճախ է փոխում։  Հիմնականում դառնում է դերասան կամ գրող։ Ատում է լարվածությունը՝ ոչ մտովի, ոչ էլ ֆիզիկական։ Պաշտում է հյուրեր ընդունել, սակայն հյուրասիրում է նրանց թեյով և կոնֆետներով, իսկ ավելի հաճախ՝ դատարկախոսությամբ։

Խեցգետին

Ըստ էության պարտվող է։ Պահպանողական է և հարմարվող՝ ինքնաճանաչողության մեջ սուզված։ Ոչինչ չի փոխի նրա համոզմունքները, սակայն նա սիրում է վիճել, որպեսզի ուզածի պես ծաղրի դիմացինին և բարձրանա սեփական աչքերում։ Վախից կարող է առաջինը հարձակվել, սակայն զգալով վտանգը՝ փախչում է իր բույնը՝ այն տեղը, որն այս աշխարհում ամենից շատ է սիրում և փայփայում։ Հաճույքով է զրպարտում բոլորին, իրեն իրավիճակի տիրակալ համարում՝ ուժեղ և վստահ ձևանալով։ Իրականում վախկոտ է, մենակություն և հանգիստ է սիրում։

Առյուծ 

Վաղ մանկությունից հակված է հարբեցողության և դրամաշորթության։ Մնացած այլ գործերում ծույլ է։ Մանուկ հասակում ծնողներից է գումար կորզում, հետագայում ՝ ընկերներից և ծանոթներից։ Նրա գոռոզությունն ու եսասիրությունը կարող են թունավորել բոլորի կյանքը, իսկ շատակերությունը՝ սննկացնել ցանկացած գրպան։ Դրանից բացի, նա երբեք չի գիրանում։ Սիրում է, երբ աշխարհը նրա շուրջ է պտտվում, այդ պատճառով միշտ ձգտում է լինել առաջինը, և եթե դա չի ստացվում՝ ցամաքում է և չափսերով փոքրանում։ 

Կույս

Սովորաբար փղի հմայք և ճագարի ուղեղ ունի։ Մանրոգի, ժլատ, ձանձրալի և կռվարար։ Կույսի մանրախնդրությունը անտանելի է դարձնում իրեն ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Իր ձանձրալիությամբ և բծախնդրությամբ ունակ է ոչնչացնել ցանկացած գործ և մահվան հասցնել յուրաքանչյուրին։ Նա երբեք իմպրովիզացիաներ չի անում՝ ձանձրալի և մանրակրկիտ պլաններ նախագծելիս իր և մտերիմների համար։ Ամեն հարցում նրա մոտ սառը հաշվարկ է, և այն, ինչ նա անում է, բարդ է, ծանրակշիռ և ձանձրալի։ Բացի այդ, նա ինտրիգների վարպետ է, և եթե թշնամիներ ունենա՝ չի հանդարտվի, մինչև որ չվերացնի նրանց ամբողջ ազգն ու տակը։

Կշեռք

Այս նշանի տակ ծնվածները իսկական անբախտներ են։ Նրանց երկու ձեռքերն էլ ձախ են, լսողությունն ու տեսողությունը՝ բութ։ Հումորի զգացումն ու փառասիրությունը՝ սաղմնային չափսերի։ Նրանք երբեք չեն ունենում ոչ փող, ոչ հաջողություն սիրո հարցերում, անհաջողակ են և տանը, և աշխատավայրում։ Չեն կարող ոչ վաստակել, ոչ փայլել, ոչ էլ զարմացնել։ Բացարձակ ունակ չեն որոշումներ կայացնել։ Սկսում են սարսափահար դողդողալ, սառը քրտինքով են պատվում և ուշագնաց լինում։ Այդ պատճառով նրանց փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Սիրում են իրենց արվեստի գիտակ ձևացնել, թեև գլուխ չեն հանում ոչ մի բանից։ Հաճախ սենտիմենտալ հուշագրություններ են գրում։

Կարիճ

Շատ վտանգավոր են, նույնիսկ հեռավորության վրա։ Դավաճանում են, խաբում, ինտրիգներ ստեղծում՝ ոչնչացնելու եւ հաճույք ստանալու համար։ Նպատակին հասնելու համար միջոցներ չեն խնայի։ Լավ կարծիք են ստեղծում իրենց մասին՝ չխնայելով ուժերն ու միջոցները։ Ուրիշների հաշվին կարիերա են ստեղծում։ Եթե նրանք ասում են, որ բարձր են գնահատում ձեզ հետ ընկերությունը, ուրեմն իմացեք, որ մեկ ժամ առաջ գաղտնի քարկոծել են ձեզ տնօրինության առաջ։ Պաշտում է գռեհիկ կատակները և պոռնոֆիլմերը։ 

Աղեղնավոր

Հաճախ երջանիկ ապուշի տեսք ունի և գրեթե միշտ հենց այդպիսինն էլ կա։ Նրա հիմար լավատեսությունն ու համառությունը ոչինչը չի կարող կանգնեցնել, նույնիսկ տանիքից ընկած աղյուսը։ Հինգ րոպե խոսելուց հետո ուզում ես արագ սատկացնել նրան։ Մանկուց սիրում է պարտադրել իր ներկայությունն ու հիմար մտքերը։ Ագրեսիվ լավատես է, համատեղ կյանքում շատ բարդություններ առաջացնող։ Սիրում է ստել և հորինել՝ երբեմն, ինչպես ինքն է կարծում, միայն բարի մտադրություններից ելնելով։ Սիրում է ամբոխներ, աղմկոտ հավաքույթներ և այն տեղերը, որտեղ կարելի անվճար ուտել և խմել։

Այծեղջյուր

Դաժան է, սառնասիրտ և անհոգի սառցաբեկորի նման։ Տանը ժանդարմ է, աշխատավայրում՝ բռնակալ։ Իր կյանքի իմաստն է տեսնում բռնակալության և ուրիշներին ճնշելու մեջ, բծախնդիր է մանրուքների նկատմամբ, բացառապես զրկված է հումորի զգացումից։ Ծեծում է երեխաներին և ահաբեկում ամուսնուն (կնոջը)։ Նահանջում է միայն ֆիզիկական ուժի կամ հոգեբանական ճնշման ներքո։ Մեծամտության և անկատարության բարդույթների, նվազագույն մտավոր և հոգեբանական ունակությունների հազվադեպ համադրություն։ Այդ պատճառով էլ միշտ ձգտում է տնօրինել։

Ջրհոս

Երազկոտ և հեքիաթասեր, բացառապես կտրված իրական աշխարհից։ Երբեք չի վերադարձնում պարտքը, որովհետև վերցնելուց հետո անմիջապես ծախսում է ու մոռանում դրա մասին։ Միշտ խախտում է տված խոստումները, չի սիրում աշխատել։ Բամբասում է և չարախոսում իր մտերիմների մասին։ Հանգիստն անցկացնում է, սովորաբար, մի ինչ-որ ամայի վայրում, քանի որ ամբողջ գումարը ծախսել է մադկությանը փրկող ինչ-որ մի նախագծի վրա։

Ձկներ

Նրանք չեն կարող ապրել առանց ստի և ստորության։ Սովորաբար այնքան են ստում, որ երբեմն իրենք էլ չեն հասկանում՝ որտեղ է սուտը, և որտեղ է ճիշտը։  Ձկները հակասում են իրենց իսկ ասածներին, անընդհատ ճողոպրում են, սակայն չունեն դրանից ոչ մի օգուտ՝ վարվելով, այսպես ասած, «հանուն արվեստի»։ Բացի այդ, նրանք շատ են սիրում միջամտել ուրիշների անձնական խնդիրներին՝ ձևանալով ընտանեկան հոգեբան։ Բայց հետո ուրիշի գաղտնիքների ու անկեղծությունների մասին բամբասում են։ Աշխատել չեն սիրում, իսկ պարտադրել նրանց անհնար է, միևնույն է, կփախչեն։

 

Ըստ՝Otvetnavse.com

NEWS.am STYLE

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded