Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Գնացի իրենց տուն եւ ասացի՝ ամուսնանում ենք. Սպորտի նախարար

LIFE

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների հետ հարցազրույցների շարքը, որի շրջանակներում նրանց հետ զրուցում ենք իրենց ընտանիքի մասին։
Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն է։

gab

-Պարո’ն Ղազարյան, Դուք երկար տարիներ զբաղվել եք սպորտով, հանդես եք եկել Հայաստանի բասկետբոլի հավաքականում: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ մարզաձևը: 

-Բասկետբոլով սկսել եմ զբաղվել յոթ տարեկանից։ Ինձ համար բասկետբոլն ամենագեղեցիկ, ամենադինամիկ մարզաձեւն է։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզաձեւ ունի իր յուրահատկությունը։ Բասկետբոլն ինտելետկուալ մարզաձև է, սակայն խաղացողը պետք է ունենա նաև մի շարք ֆիզիկական ընդունակություններ՝ լինի ճարպիկ, արագաշարժ։ Նշեմ, որ մարզվել եմ նաեւ թենիսով, սակայն բասկետբոլն ինձ ավելի գրավեց եւ շարունակեցի զբաղվել հենց այս մարզաձեւով։
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը սպորտում:
-Խորհրդային միության տարիներին անհնար էր այս մարզաձեւում բարձր տեղեր գրավել, որովհետեւ այն շատ բարդ է եւ մեր երկրում էլ ոչ այնքան զարգացած։ Բասկետբոլի մեր թիմը եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն։
-Ովքե՞ր են Ձեր ծնողները։ Ինչպիսի՞ ընտանիքում եք դաստիարակվել։
-Ծնողներս մանկավարժ են։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Հայրս սպորտային մանկավարժության աշխարհում ճանաչված գիտնական է: Մայրս անգլերենի ուսուցչուհի է եղել։
Ձեր ծնողներից ստացած գլխավոր խորհուրդը, որը փոխանցում եք Ձեր զավակներին։
-Ամենակարեւորը՝ մարդ պետք է ազնիվ լինի։ Ազնվությունն ամեն ինչից վեր է։ Եթե մարդ հոգով ազնիվ է, նա իր յուրաքանչյուր քայլերի համար պատասխանատու կլինի։ Եթե լինես պարզ, ճշմարիտ, ազնիվ, անպայման հաջողության կհասնես։

4
-Ձեր կնոջ հետ սովորել եք միևնույն դասարանում: Իսկ ե՞րբ հասկացաք, որ ավելին եք, քան ուղղակի դասընկերներ:
-Դա ավելի բարձր դասարաններում էր, երբ ավելի լուրջ ես նայում կյանքին, հասկանում զգացմունքներդ։ Քանի որ ամեն ինչ փոխադարձ էր, ուստի ինստիտուտն ավարտելուց հետո որոշեցինք ամուսնանալ։
-Այսինքն՝ նա Ձեր առաջի՞ն սերն է եղել։
-Ես շատ եմ սիրահարվել՝ սկսած մանկապարտեզի տարիքից, բայց գիտակից տարիքում ավելի լուրջ ես նայում կյանքին և հասկանում որ սերը տարբերվում է սիրահարվածությունից։
-Ինչպե՞ս ամուսնության առաջարկություն արեցիք։
-Ես շատ մտերիմ էի կնոջս ընտանիքի հետ, այնպես որ նման հատուկ առաջարկ չի եղել։ Գնացի իրենց տուն եւ ասացի՝ ամուսնանում ենք։ Ի դեպ, զոքանչս ինձ շատ էր սիրում։
-Ի՞նչ հատկանիշներով է նա Ձեզ գրավել։
-Ազնվություն, ուղեղի ճկունություն, խելք…բոլոր այն որակները, որ պարտադիր պետք է ունենա յուրաքանչյուր մարդ։ Կինս ավարտել է ԵՊՀ-ն, սակայն դա այդքան էլ կարեւոր չէ։ Ըստ իս, յուրաքանչյուր կին պետք է իր մասնագիտությամբ առաջին հերթին ծառայի իր ընտանիքին։ Կարծում եմ՝ ընտանիքի մայր լինելը կանացի ամենակարևոր մասնագիտությունն է։

1

Գաբրիել Ղազարյանը՝ կրտսեր դստեր հետ

-Ինչպիսի՞ ամուսին եք, կբնութագրե՞ք Ձեզ։ Խստապահա՞նջ տղամարդ եք։
-Ես մեղմ ու բարի եմ, ինչպես նաև՝ խստապահանջ։ Ընդհանրապես, չեմ գոռում, ընտանեկան հարցերը կարելի է լուծել հանգիստ, հայացքով էլ կարելի է ամեն ինչ բացատրել։
-Հաշվի առնելով զբաղվածությունը՝ հասցնու՞մ եք բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին։ Ինչպե՞ս եք ընտանիքւոմ անցկացնում ազատ ժամանակը։
-Ամենադժվար եւ բարդ խնդիրը՝ ժամանակի սղությունն է։ Իհարկե, լինում են ազատ կիրակիներ։ Ընտանիքում սիրած զբաղմունքներ շատ ունենք։

2

Գաբրիել Ղազարյանի որդին
-Ընտանիքում սպորտով զբաղվու՞մ եք։
-Երեխաներս մարզվել են, ֆիզկուլտուրան մեր ընտանիքի անպակաս մասն է։ Կինս եւս ժամանակին զբաղվել է սինքրոն լողով։
-Ինչպե՞ս է օրը սկսվում ձեր ընտանիքում։
-Նախաճաշով։ Դա միակ պահն է, երբ բոլորս միասին հավաքվում ենք։ Հետո յուրաքանչյուրն անցնում է իր գործերին։
-Կպատմե՞ք Ձեր զավակների մասին։
-Տղաս տնտեսագետ է և աշխատում է իր մասնագիտությամբ, ավագ դուստրս դիմածնոտային վիրաբուժության օրդինատոր է, իսկ կրտսեր դուստրս սովորում է դպրոցում։

3

Գաբրիել Ղազարյանի ավագ դուստրը
-Օլիմպիական խաղերին հետեւում էիք Ռիոյից։ Ի դեպ՝ էմոցոնա՞լ երկրպագու եք: Ինչպե՞ս էիք երկրպագում մեր մարզիկներին:
-Հանգիստ երկրպագու եմ, բայց պոռթկումներ երբեմն լինում են։ Շատ դրական եւ բարձր եմ գնահատում մեր օլիմպիական մարզիկների ելույթները։ Մասնագիտական առումով նրանք ավելին կարող էին անել։ Սակայն, սպորտը բարդ եւ անկանխատեսելի ոլորտ է։ Ոչ ոք չի կարող ասել՝ թե մրցահարթակ դուրս եկած մարզիկն ինչպես կդրսեւորի իրեն, որովհետեւ կան մի շարք գործոններ՝ հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական։ Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, մենք գիտեինք, որ նա ամենաուժեղն է, բայց ոչ ոք չէր կարող հաստատ ասել, որ չեմպիոն կդառնա։ Ինչ վերաբերվում է Միհրան Հարությունյանին, ապա նա, բնականաբար, հիասթափվեց կատարվածից, բայց բոլոր ոլորտներում էլ անարդարություններ լինում են։ Միհրանը բնականաբար կշարունակի իր կարիերան եւ կպատաստվի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Նա պետք է հասնի նրան, որ կարողանա 2020թ. Ճապոնիայի օլիմպիական խաղերին նվաճել ոսկե մեդալ։

10338299_1403678073251982_4632429825801943801_n
Պարոն նախարար, շարունակեք միտքը. «Կյանքն առանց կնոջ, նույնն է…»։
-Չեմ պատկերացնում՝ ինչպես կյանքը կարող է լինել առանց կնոջ։ Շատ անհետաքրքիր և բարդ կլինի…
-Ի՞նչ կմաղթեք հայ կանանց։
-Ես ցանկանում եմ, որ մեր կանայք միշտ լինեն ժպտերես, խնամված եւ սիրով լի՝ սիրեն եւ սիրվեն։

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded