Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են սոցցանցերը ազդում ձեր պահվածքի վրա

LIFE

1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը

Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որին պետք է շտապ լա՞յք դնել: Ընկերը նոր լուսանկա՞ր է տեղադրել:  Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետեւ չեք կարող չստուգել: 

Հետազոտողների կողմից հարցված սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող օրը գոնե մի անգամ չստուգել էջը: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է ցավալի կանոնավորությամբ եւ սարսափում է այն մտքից, որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի մեծ բան): Հոգեբանական կախվածությունը ավելի փոքր չէ, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների մոտ   «Facebook Addiction Disorder» (որը մոտավորապես նշանակում է «ֆեյսբուքից կախվածության խանգարում»):

2. Սոցցանցերը մեզ ստիպում են խանդել

Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետեւել իրենց զուգընկերներին: Մանավանդ որ դա անելն այնքան հեշտ ու հարմարավետ է:  Մի քանի սեղմում, եւ սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ բոլոր մրցակիցների/մրցակցուհիների ցուցակը. բոլորին, ում լայքեր են դրվել, բոլոր ընկերներին եւ հնարավոր ընկերներին:  Կարող եք շատ գրավիչ հետաքննություն անցկացնել: 

Ստոպ. իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա:  Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն արդյունքում անհիմն է եղել: Եվս մի տխուր նորություն. ֆեյսբուքն է պատճառ դարձել ԱՄՆ-ում ամեն  5 ամուսնալուծությունից 1-ի համար, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի . այդ թվերը վախեցնող են:

3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել

Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս նման բան չանել: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում,  9 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել եւ հանգստանալ: Բայց միայն` կարճերը: 

4. Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել… 

Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի դրական կողմերի մասին պատմելու համար: Օրինակ` արձակուրդից լուսանկար տեղադրել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, տեղադրել կատվի մասին ծիծաղաշարժ տեսանյութ:  Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես թշնամու են վերածվում:  Նախանձ, տխրություն, խնդիրներից բողոքելու անհնարինություն դատապարտվելու վախի պատճառով. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը վատացնում են ճնշված տրամադրությունը եւ կարող են ձեզ դեպրեսիայի հանգեցնել:  Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում սոցցանցերով չափից ավելի տարվելը ձեզ վերածում է նախանձի եւ նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:  

5. …բայց կարող են նաեւ` երջանիկ դարձնել:

Կարող եք գլուխ գովել: Նոր սանրվածքով, նոր մեքենայով, նոր ընկերուհով/ընկերոջով: Կարող եք պատմել ձեր անձնական հաղթանակների եւ ձեռքբերումների մասին եւ հավանության արժանանալ: Վերջապես, դուք կարող եք հռհռալ ծիծաղելի կոմիքսի վրա, որ ինչ-որ մեկը դրել է պատին եւ բարձրացնել ձեր տրամդրությունը: Այդ ամենը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը եւ կյանքին դրական հույզեր կավելացնի: Միայն թե զգույշ եղեք: Սոցցանց մի մտեք, երբ վշտացած եք եւ չարացած. այն խոշորացույցի նման է. լավն ավելի է լավացնում, իսկ վատն ավելի է վատացնում:  

6. Դուք կորցնում եք ընկերներին

Այս փաստը նախորդների ամբողջությունն է: Նախանձը, ջղայնությունը, մեծ  ակնկալիքները, խանդը. սոցցանցերը ձեզ չափից շատ հնարավորություններ են տալիս` դրսեւորելու ձեր էության վատագույն կողմերը: Դուք լայքեր եւ գովաբանություններ եք սպասում, իսկ ձեզ անտեսել են: Դուք ընկերոջն ինչ-որ բան եք գրել, որը կարեւոր է անձամբ ձեզ համար, իսկ նա չի պատասխանել կամ, զբաղված լինելով, անուշադրության է մատնել:    Վիրավորական է:

Չարժե սոցցանցից սպասել, որ այն կփոխարինի լիարժեք շփմանը: Ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է ձեզ:  Հանդիպում նշանակեք սրճարանում եւ խոսեք այդ մասին: Ձեզ անպայման կլսեն եւ գուցե աջակցեն: Ամեն դեպքում ընկերոջից առավելագույն ուշադրություն ստանալու անհամեմատ ավելի շատ շանսեր կունենաք, քան եթե դուք, նրան շեղելով ուսումից կամ աշխատանքից, հանկարծ որոշեք ձեր սիրտը բացել:  

7. Սոցցանցերը ձեզ ստիպում են ձեզ գեր կամ վատ վիճակում զգալ 

Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսը դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրանց  51 տոկոսը դրա պատճառ է համարում իր լուսանկարներն այլ լուսանկարների հետ համեմատելը: 

 

Աղբյուրը` NEWS.am STYLE

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded