Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը

SOCIETY

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ:

Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2016-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:

Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասվում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը:

…Հուսով ենք, որ Աստուծո ողորմությամբ կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները, ինչի շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է շարունակի մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճրագն հանդիսացող աչքը, որը պետք է լուսավորի ամբողջ մարմինը հանդիսացող եկեղեցին: Մեր համատեղ ջանքերով Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է վերածվի մի կենդանի բարբառի, որը պետք է հուզի մարդկանց սրտերը, քրիստոնեական ոգին արծարծի` լիացած Ազգային Եկեղեցու սրբության վեհ սկզբունքներով», - ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Վերջինս նշեց, որ 2016-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռան ընթացքում, Ճեմարանի գիտական խորհրդի կողմից ակտիվորեն քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն  կընձեռի պաշտպանելու թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությաÕ �բ և հովանավորությամբ ստեղծվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդին կից գործող աստիճանաշնորհման մասնագիտական հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի և արտերկրի մի շարք հայագետներ, պատմության և աստվածաբանության դոկտորներ:

Հայր Գարեգինը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ Գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:

Գիտական կյանքը զարգացնելու համար նախատեսվում են մի շարք հրատարակություններ, կկազմակերպվեն արտերկրից և Հայաստանից հրավիրված մեծանուն գիտնականների դասախոսություններ, այլ ուսումնական հաստատությունների ուսանողների հետ համատեղ հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կոնֆերանսների համար անհրաժեշտ տեխնիկայով վերազինված ընթերցասրահը` Կոմիտասի դահլիճը, կդառնա նոր ու զարգացած ռեսուրսների կիրառմամբ սեմինար պարապմունքների ու արտադասարանային հանդիպումների կենտրոն:

ավարտ տեսչի խոսքի ազգային երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, ողջունելով հոգևոր-կրթական հաստատության տարեմուտը, հույս հայտնեց, որ 2016-2017 թթ. տարին կլինի բարեբեր ու արդյունավոր և կպարգևի արժանավոր շրջանավարտներ, Քրիստոսի լույս հավատքով զինված և հայրենիքի սիրով վառված անձեր, ովքեր կհամալրեն եկեղեցականների շարքերը: 
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին: Նորին Սրբու թյունը գոհունակությամբ նշեց, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասն ու բաժինը ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով:

Կարևորելով եկեղեցականի նկարագրի կերտման գործում մեծ առաքելություն ունեցող ճեմարանի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ընթացք մաղթեց հոգևոր-կրթական հաստատություններին: Հայրապետը հայցեց, որ Տերը լուսավորի ճեմարանականների միտքը, զորացնի ոգին ու նախանձախնդրությունը` բարի արգասիքներով արդյունավորելու և նոր ձեռքբերումներով պսակելու իրենց ուսումնառությունը:

Տարեմուտի հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Այս տարի Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 72 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 25-ը՝ Վազգենյան դպրանոց և 21-ը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Քահանայից պատրաստման լսարանը համալրվել է 12 ուսանողներով:

 

IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom