Նորապսակ զույգի ֆանտաստիկ ֆոտոշարքը՝ լավայի ֆոնին
PHOTOԵրբեմն նորապսակ զույգերի հարսանեկան ֆոտոշարքերն այնքան գեղեցիկ են լինում, որ նայելիս չես կարողանում թաքցնել հիացմունքդ։ Հենց այս վիճակում մենք հայտնվեցինք՝ տեսնելով Լոուրեն եւ Ալեքսանդր Միշելների հարսանեկան լուսանկարները, որոնք արվել են Խաղաղ օվկիանոսի Հավայան կղզիներում «Կիլաուելա» գործող հրաբուխի ֆոնին։


Ամուսինները իրենց ռոմանտիկ ֆոտոշարքը վստահել են լուսանկարչուհի Ջենա Լիին։ Նման անկրկնելի լուսանկարներ ստանալու համար սիրահարները իրենց ընկերոջ ու լուսանկարչուհու հետ 4 մղոն քայլել են կեսգիշերից սկսած, որպեսզի լուսաբացը դիմավորեն նշանակված վայրում՝ 1983-ից գործող հրաբխի մոտ։


Չնայած արշավն իսկապես վտանգավոր եւ սարսափազդու է եղել, բայց ստացված լուսանկարները նայելիս միանգամից ամեն ինչ մոռանում ես։






Աղբյուրը՝ Daily Mail
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



