Ինչպես հեռացնել անհաջող արդուկից հետո վնասված հագուստի վրայի հետքերը
PHOTOEntertrain.1in.am-ը գրում է.
Նույնիսկ ամենահմուտ տնային տնտեսուհիները կարող են արդուկելիս փչացնել այս կամ այն զգեստը:
Անհաջող արդուկի արդյունքում առաջացած հետքը պատճառ չէ հագուստը դեն նետելու համար:
Ինչպե՞ս հեռացնել հետքը
1 Թարմ և ոչ խորը հետքը հարկավոր է լվանալ սովորական կենցաղային օճառով
2 Նոր-նոր առաջացած հետքը խորհուրդ է տրվում թրջել ու վրան լցնել սոդա: Երբ այն ներծծվի, վերցրեք սպունգ կամ սրբիչ ու նրբորեն մաքրեք հետքը: Ցանկալի է՝ եզրերից դեպի կենտրոն ուղղությամբ: Եթե չհաջողվի ամբողջովին հեռացնել այն, գործողությունը կրկնեք:
3 Չօգնե՞ց. այս դեպքում հետքը թրջեք տաք ջրով և դրա վրա զգալի քանակությամբ աղ լցրեք: Երբ հատվածը չորանա, աղը հեռացրեք կոշտ սպունգի օգնությամբ:
4 Կան նաև այլ տարբերակներ. վնասված հատվածի վրա լցրեք կիտրոնի հյութ, այնուհետև վրան լցրեք շաքարի փոշի: Երբ կտորը չորանա, այն լվացեք սառը ջրով:
5 Հետքից ազատվելու հարցում կօգնի նաև ջրի ու քացախի խառնուրդը՝ 2:1 հարաբերակցությամբ: