Ինչպես անել, որ սիրելի օծանելիքի բույրն ավելի երկար պահպանվի. օգտակար խորամանկություններ
PHOTOEntertrain.1in.am-ը գրում է.
Սիրելի օծանելիքը ձեռք բերելու համար երբեմն ստիպված եք լինում զգալի գումար ծախսել:
Բոլորն են ցանկանում, որպեսզի սիրելի օծանելիքի բույրը հնարավորինս երկար պահպանվի:
EnterTrain-ի այս խորամանկ հնարքներն օգնության կհասնեն այդ հարցում:
1 Այն հատվածում, որտեղ սովորաբար ցայում եք օծանելիքը, քսեք վազելին: Օծանելիքի կաթիլները ճարպային ծածկույթի առկայության պարագայում չեն ներծծվի մաշկի մեջ ու կմնան դրա մակերեսին:
2 Հարկարվոր չէ խառնել տարբեր բույրեր: Խորհուրդ է տրվում մեկ օրվա ընթացքում օգտագործել միայն մեկ տեսակի օծանելիք: Խոսքը վերաբերում է նաև տարատեսակ քսուքներին, լոգանքի համար նախատեսված գելերին:
3 Մազերը ևս երկար ժամանակ պահում են օծանելիքի հոտը: Դրանք նույնպես կարելի է ցողել, բայց 20-30 սմ հեռավորությունից: Այդ պարագայում մազերի լաքից մի օգտվեք:
4 Օծանելիքն օգտարգործեք տնից դուրս գալուց 30-40 րոպե առաջ
5 Չպետք է օծանելիքը ցողել որտեղ պատահի: Հարկավոր է այն ցողել այն հատվածներում, որտեղ կա հնարավորինս ակտիվ զարկերակային աշխատանք: Օրինակ՝ բազուկների ներսի հատվածում, ականջների հետևի հատվածներում, ձեռքի երկգլուխ և եռագլուխ մկանների մեջտեղում