«Միսս Ուկրաինան» միլիոնատեր ամուսնուց 6000 եվրո է գողացել ու հեռացել ԱՄՆ
PHOTO«Միսս Ուկրաինա-2013» Աննա Զայաչկովսկայան հեռացել է միլիոնատեր ամուսնուց՝ Ջանլուկի Չերվավայից։ Իտալիայում բնակվող Աննան ամուսնուն հայտնել է, որ ցանկանում է տանից դուրս գալ՝ օդափոխվելու, բայց վերցնելով հեռախոսը, փաստաթղթերն ու 6000 եվրո գումար՝ մեկնել է երկրից, գրում է«Сплетник»-ը։
Մի քանի ժամ անց անհանգստացած ամուսինը դիմել է իտալական ոստիկանություն՝ կնոջը գտնելու նպատակով։ Բայց մոդելի Instagram-ում հայտնված նոր լուսանկարից, որում նա արդեն մեկ այլ տղամարդու հետ է, պարզվել է՝ Աննան ԱՄՆ-ում է։
Նշվում է, որ տանից դուրս գալուց առաջ «Միսս Ուկրաինա-2013»-ը հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն․
«Որդուդ կողքին եղիր։ Նա հրեշտակ է։ Մի լքիր նրան»։
Զայաչկովսկայան դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել, բայց ամուսինն արդեն դատական հայց է ներկայացրել նրա դեմ։