Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խնայեք ձեր հագուստն ու լվացքի մեքենան. սխալներ, որոնք անում է մեզանից յուրաքանչյուրը

PHOTO

1.Հագուստի սխալ խմբավորում: Ոչ, խոսքը ոչ միայն հագուստի երանգային առանձնահատկությամբ տարանջատելու մասին է: Կարևոր է հաշվի առնել նաև գործվածքի տեսակը: Օրինակ՝  սրբիչներն ու սինթետիկ կտորից հագուստը երբեք իրար հետ լվանալ չի կարելի: Բամբակը բամբակի հետ, սինթետիկը՝ սինթետիկի, բրդյա իրերն էլ միասին:

2.Լաքաների հեռացումը սխալ եղանակով: Չի կարելի լաքան մաքրել շփման եղանակով: Պարզապես հետքը վերացնելու համար հագուստի մշակման ենթակա մասը դրեք լաքամաքրիչ նյութի լուծույթի մեջ, կամ էլ լաքայի վրա նույն այդ նյութով թաթախված սպիտակ լաթի կտոր դրեք ու թողեք մի որոշ ժամանակ:

3.Լվացքի փոշու չարաշահումը: Փոշու ավելցուկը չափազանց շատ փրփուր է ստեղծում, իսկ փրփուրը թույլ չի տալիս կտորին ազատվել փոշուց, կեղտից և մանրեներից: 

4.Շղթան. Այն պետք է անպայման քաշել լվացքից առաջ, որովհետև նրա կոպիտ ատամիկները կարող են վնասել հագուստի գործվացքը:

5.Իսկ ահա հագուստի կոճակները պարտադիր պետք է արձակել, որովհետև հակառակ դեպքում կոճակները կարող են պոկվել:

6.Հագուստի հաճախակի ճերմակեցումն ուղղաղկի մաշեցնում ու քայքայում է այն: Այդ իսկ պատճառով փորձեք վերադարձնել հագուստի ճերմակափայլ տեսքը մեր տատիկների փորձված մեթոդով. եռման ջուր , մի քանի կաթիլ լիմոնաթթու և վերջ՝ հագուստը թրջոցից հետո թարմ ու ճերմակ տեսք կունենա:

7.Սխալ կարծիք կա, որ եթե լվացքի մեքենան արդեն մի ծրագիր լվացք է արել, ապա հաջորդից առաջ այն պետք է թողնել մի փոքր դադար առնի՝ հանգստանա: Շատ լավ կլինի, եթե ձեր լվացքը կազմակերպեք այնպես, որ հաջորդ լվացքը նախորդին հաջորդի միանգամից, քանի դեռ մեքենայի ջրատաքացման պարույրները տաք են: Այդպես մեքենան չի գերբեռնվում կրկին տաքանալու համար, իսկ էլեկտրաէներգիան էլ տնտեսվում է:  

8.Գործվածքը փափկեցնող հեղուկը սրբիչների պարագայում օգտքագործելը սխալ է, որովհետև փափկեցնող հեղուկը գործվածքը դարձնում է քիչ կլանունակ, իսկ սրբիչների պարագայում դա անթույլատրելի է:

9.Գերբեռնել մեքենան ևս անթույլատրելի է: Նման լվացքը նախ անարդյունավետ է, երկրորդը՝ վտանգավոր մեքենայի համար:

10.Եթե լվանում եք սինտեպոնից բաճկոններ, ապա անպայման մեքենայի մեջ տեղավորեք նաև թենիսի 3-4 գնդակ: Գնդակները կօգնեն, որպեսզի սինտեպոնը հագուստի ներսում անշարժ մնա և այս կամ այն մասում չհավաքվի:

11.Թանկարժեք լվացքի միջոցները միայն արագացնում են մեր լվացքի մեքենայի մաշվածությունը: Այդ իսկ պատճառով կենցաղային քիմիայի փոխարեն օգտվեք բնական տարբերակներից՝ գործվածքի գույները վառ կդարձնի կերակրի աղը, ճարպոտ հետքերը կվերացնի կավիճը, տնտեսական օճառն էլ կհանի բոլոր լաքաները, իսկ կիտրոնի փոշին կփափկեցնի գործվածքն ու թարմ բույր կհաղորդի նրան:

12.Լվացքի մեքենայի սխալ խնամքը: Հաճախակի լվացեք մեքենան, մի մոռացեք, որ փոշին ու հեղուկները լցնելու տարան հանվում  ու առանձնանում է մեքենայից: Հանեք այն, մաքրեք նրա հարակից ողջ մակերեսը:

Լվացքն ավարտելուց հետո մի փակեք մեքենայի դուռը, թողեք այն օդափոխվի ու չորանա: Տարվա մեջ 4-5 անգամ տաք ջրի ռեժիմով մեքենան ախտահանեք՝  ավելացնելով սպիտակ քացախի մի քանի կաթիլ:  Արեք այս ամենն ու ձեր լվացքի մեքենան դեռ երկար կծառայի ձեզ:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M