10 խորհուրդ բարձր տրամադրություն ապահովելու համար
LIFE1.Մշտապես լավ տրամադրություն ունենալու համար պետք է սովորեք կառավարել ինքներդ ձեզ: Մի կռվեք ամեն մանրուքի համար և սովորեք ներել ձեր մտերիմներին, քանի որ ներելով դուք ձերբազատվում եք ցասումից և վրեժխնդրության զգացումից, որոնք առաջին հերթին քայքայում են ձեզ ներսից:
2.Սովորեք ամեն ինչին հումորով մոտենալ: Նրանք, ովքեր հավատում են, որ վատն անցողիկ է միշտ հեշտությամբ ձերբազատվում են այդ վատից:
3.Ձեզ մենակության մի մատնեք, նեղանալով ողջ աշխարհից, ընկերների և հարազատների շրջապատում լավ տրամադրությունն ապահովված է:
4.Նորություններ մտցրեք ձեր կյանք: Հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ փոխել արդեն ձևավորված սովորությունները, օրինակ` նոր հոբի ձեռք բերել կամ փոխել հագուստի ոճն ու սանրվածքը:
5.Սովորեք չլարվել. որևէ ձանձրալի գործ անելու ընթացքում աշխատեք մտածել հաճեոլի բաների մասին:
6.Լողով զբաղվեք. ջուրն օգնում է հանել մարմնի լարվածությունը, ինչպես նաև` բարձրացնում է տրամադրությունը:
7.Ժամանակ առ ժամանակ կանգ առեք և վերլուծեք ձեր առօրյան. երբեմն մարդիկ թակարդում են հայտնվում միայն նրա պատճառով, որ ժամանակ չեն տրամադրում ինքնավերլուծությանը:
8.Կյանքին ավելի թեթև վերաբերվեք, ուրախացեք անգամ փոքրիկ հաջողությունների համար և կենտրոնացեք այն բանի վրա, որն այս պահին անում եք, շատ նագմա հենց դա է հանգեցնում հաջողությունների:
9.Միշտ պահպանեք հեռանկարի զգացողությունը. Կյանքը շարժ է. այն, ինչ այսօր ողբերգություն է թվում, վաղը կարող է ընդամենը ժպիտ առաջացնել:
10.Մոռացեք անհաջողությունների մասին. մի տրվեք անկողնում պառկելու և ինքներդ ձեզ խղճալու գայթակղությանը: Շարժվեք, և ձեր հույզերը նույնպես շարժունակ կդառնան:



