Շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց պայքարում եռիշխանություն է
SPORTՏեղի են ունեցել Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարի 7-րդ տուրում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Հնդկաստանի և երկրորդ հորիզոնականում ընթացող ԱՄՆ-ի հավ աքականները: Մրցախաղում ԱՄՆ-ի հավաքականը տարավ վստահ հաղթանակ 3,5-0,5 հաշվով և հենց ինքը սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավքականները:
8-րդ տուրում տղամարդկանց մրցաշարում տեղի ունեցավ մրցաշարի ամենակենտրոնական հանդիպումը, որում միմյանց դեմ մրցում էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները: Մրցախաղն անցավ լարված պայքարում և ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Հնդկաստանի և Ուկրաինայի հավաքականները և միավորներով հավասարվեցին ԱՄՆ-ին: Ռուսաստանը, Ադրբեջանը և Նորվեգիան վաստակել են 13-ական միավոր և ընթանում են 4-6-րդ հորիզոնականներում:
9-րդ տուրում կենտրոնական են լինելու Ուկրաինա-Հնդկաստան, ԱՄՆ-Նորվեգիա և Ադրբեջան-Ռուսաստան մրցախաղերը:
Կանանց մրցաշարի 7-րդ տուրի կենտրոնական՝ Ռուսաստան-Լեհաստան, Չինաստան-Ուկրաինա, մրցախաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի արդյունքով ավարտեց իր հանդիպումը Լեհաստանի հետ, իսկ Չինաստանը հաղթեց Ուկրաինային: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև ԱՄՆ-ի, Հոլանդիայի և Ադրբեջանի հավաքականները: Ինչպես և տղամարդկանց մրցաշարում, կանանց մոտ 8-րդ տուրի կենտրոնական մրցախաղ էր համարվում Ռուսաստան -ԱՄՆ դիմակայությունը, որում հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի ընտրանին: Իրենց մրցախաղերը հաղթանակով ավարտեցին նաև Չինաստանի և Լ եհաստանի հավաքականները: 8-րդ տուրից հետո կանանց մրցաշարում առաջատարներն են Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնք էլ 9-րդ տուրում կմրցեն միմյանց դեմ: