Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Интерфакс
POLITICSՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս մասին սեպտեմբերի 11-ին Ինտերֆաքսին հաղորդել է կառավարության աղբյուրը:
«Առաջիկայում Օհանյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հանրապետության պետական կառավարման ոլորտում լայնածավալ փոփոխությունների մասին:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



