Քանյե Ուեսթը միջնամատն է ցույց տվել ու պատասխանել իր նոր հավաքածուի քննադատներին
PHOTOՆյու Յորքում Նորաձեւության շաբաթը շարունակվում է, բայց Քարդաշյան- Ջեններ գերդաստանից ուշադրությունը շեղել ու բացառապես նորաձեւության ցուցադրությունների վրա կենտրոնանալ չի հաջողվում, քանի որ քաղաքում կատարվող բոլոր իրադարձությունների կենտրոնում հենց այդ հանրահայտ ընտանիքն է:
Եվ այսպես, հանգստյան օրերին մենք գրել էինք աղմկոտ երեկույթի մասին, որը Կարին Ռոյթֆելդն էր կազմակերպել. խոսքը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում անցած Harper's Bazaar երեկույթի մասին է:
The Plaza Hotel հյուրանոց էին ժամանել Քիմ Քարդաշյանը, Քայլի ու Քենդալ Ջեններները Քրիս Ջենները, Քորթնի Քարդաշյանը, ռեփեր Թայգան, իսկ միջոցառման հրավիրյալ աստղն էր Քանյե Ուեսթը:
Associated Press-ը գրում է, որ Քանյեի ելույթի ժամանակ ռեփերը չի կարողացել զսպել ինքն իրեն ու որոշել է մեկնաբանել մամուլիբացասական արձագանքները իր նոր Yeezy Season 4 հավաքածուի վերաբերյալ, որի շնորհանդեսը կայացել էր Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա առաջին օրը:
Քանյեն միջնամատն է ցույց տվել ու ասել:
«Ես ինքս ինձ խոստացել էի, որ զուսպ կլինեմ ու չեմ մեկնաբանի ոչինչ, բայց այլեւս չեմ կարող ինձ զսպել: Կարեւոր չէ՝ ինչ են նրանք գրում, ես փորձեցի հասկանալ այդ հոդվածներն ու այն հիմարությունները, որ գրում են քննադատները: Անկեղծորեն փորձեցի նրանց հասկանալ, բայց չկարողացա:
Որպես պատասխան նրանք միայն միջնամատի են արժանի:
Ես չեմ կարող ուշադրություն դարձնել հիմարների ու լուզերների վրա, որոնք ոչինչ չեն հասկանում արվեստում ու դեռ մնացել են նորաձեւության այն ընկալման վրա, որն արդեն ոչ մեկին չի հետաքրքրում»,- իր զգացմունքային ելույթում ասել է Քանյեն:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, Startracks, Rex, Shutterstock