Ստանիսլաս Վավրինկան դարձել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող
SPORTԹենիսի Մեծ սաղավարտի ԱՄՆ-ի բաց առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի 3-րդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան:
1-ին սեթում համառ պայքար ծավալվեց և խաղը տեղափոխվեց թայ-բրեք: Այստեղ հաջողությունը ուղեկցեց Նովակ Ջոկովիչին, ով կարողացավ հաղթել սեթը 7-6 հաշվով:
2-րդ սեթից սկsած կորտում ամբողջությամբ առավելությանն ու նախաձեռնությանը տիրեց շվեյացարացի թենիսիստը և կարողացավ մեկը մյուսի հետևից հաղթել առաջիկա 3 սեթը:
2-րդ սեթում Վավրինկան հաղթեց 4-6 հաշվով, 3-րդում` 5-7 հաշվով, 4-րդում` 3-6 հաշվով: Այսպիով Ստանիսլաս Վավրինկան կարիերայի 11-րդ եզրափակիչում կարողացավ հաղթող դուրս գալ: Նովակ Ջոկովիչը կրում է մարզական կարիերայի ընթացքում 5-րդ պարտությունը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում:
Եզրափակիչ մրցավեճը տևեց 3 ժամ 55 րոպե: Վավրինկան իր մարզական կարիերայի ընթացքում 3 անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի առաջնության եզրափակիչ և կարողացել է նույնքան հաղթականեր տանել:
Կանանց մենապայքարի եզրափակչում Անժելիկ Կերբերը 3 սեթում կարողացել է հաղթել Կարոլինա Պլիսկովային: Գրանցվել է` 6-3, 4-6, 6-4 հաշիվը: Կերբերը գլխավորել է կանանց թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակը: