Սիդնեյում կկայանա Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ու նրանց օգնած ավստրալացիների հանդիպումը
INTERNATIONAL NEWSՍիդնեյում անցնելու է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու այդ դժվար ժամանակաշրջանում նրանց օգնություն ցուցաբերած ավստրալացիների հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցելու է նաև պատմաբան Փիթեր Սթենլին՝ «Հայաստան, Ավստրալիա ու մեծ պատերազմ» գրքի համահեղինակներից մեկը: ABC ռադիոկայանին տված հարցազրույցում Սթենլին պատմել է, որ կցանկանար, որ Ավստրալիայում ավելի բան իմանային Հայոց ցեղասպանության մասին:
Պրոֆեսորի խոսքով իր համար հաճելի էր աշխատել գրքի համահեղինակ Վիգեն Բաբկենյանի, հայկական արմատներով ավստրալացու հետ, որն այս թեմայով շատ նյութեր ուներ:
Գրքում հեղինակները կարեւորում են ավստրալացիների օգնությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Նման օրինակներից է Լիբանանում ավստրալիական մանկատունը, որը հոգ էր տանում հայ երեխաների մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



