Ո՞ր հայտնի դերասաններն են այսուհետև նկարահանվելու «Քարե դարդում»
PHOTOBlognews.am-ը գրում է.
Հոկտեմբերին կմեկնարկի «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանը, որի ընթացքում Վաչեն մի շարք հետաքրքիր զարգացումներ է խոստացել BlogNews-ի հետ նախորդ հարցազրույցում։ Այս անգամ դերասանը բացահայտեց, թե դերասաական կազմում ինչ համալրումներ են սպասվում։
Նոր եթերաշրջանում սիթքոմում կնկարահնվեն «Վիտամին» ակումբից Զառա Սահակյանն ու Մհեր Մխիթարյանը։ «Քարե դարդում» ևս 2 նոր դերասան կլինեն, սակայն նրանց հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։
Վաչեն հայտնեց նաև, որ այս եթերաշրջանում չի նկարահանվելու Արմուշը. «Ցավոք, Արմուշն այս եթերարջանում ևս չի լինելու։ Նա մեծ ուժ էր սիթքոմի համար, սակայն ԱՄՆ-ում իր գործերն այնպես են դասավորվել, որ դեռևս չի վերադարձել։ Քանի որ նրա բացակայությունը լուրջ խնդիր էր մեզ համար, կերպարների վերադասվորում ենք արել՝ նախագիծն է՛լ ավելի հետաքրքրացնելու համար։ Օրինակ՝ Ռաֆայել Երանոսյանի կերպարն այս եթերաշրջանում կակտիվանա։ Կարծում եմ՝ այս եթերաշրջանում ավելի ինքնուրույն կընկալվի նաև Էմիլ Գալստյանի կերպարը։ Նախորդ եթերաշրջանում շատերը նրան քննադատեցին, քանի որ համեմատում էին Արմուշի հետ, սակայն կարծում եմ՝ մարդիկ հետզհետե հասկացան, որ նա Արմուշի փոխարեն չի եկել։ Դեռևս նախորդ եթերաշրջանի վերջում շատերն արդեն ասում էին, որ շատ են սիրում իր խաղը»,- նշեց Վաչեն։
Դերասանը հավելեց, որ սիթքոմում ավելացրել են ուսուցողական գիծ։ «Երբ սիթքոմը մտածում էինք, կրթելու միտում չունեինք, հաղորդման վերևում էլ գրվում է՝ 16+, սակայն փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ են դիտում «Քարե դարդը», այդ իսկ պատճառով որոշեցինք համապատասխան փոփոխություններ անել»,- նշեց Վաչեն՝ հավելելով, որ այս դեպքում կօգտագործեն ժամանակի մեքենան։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի