Ֆլորիդայում մզկիթ է հրդեհվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները ենթադրում են, որ Փորթ Փիրս քաղաքի մզկիթում գիշերը բռնկված կրակը հրդեհման արդյունք է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սենթ Լյուսի շրջանի ոստիկանության հաղորդմամբ՝ տեսահսկման խցիկների ձայնագրությունում երեւում է, թե ինչպես է ինչ-որ տղամարդ կեսգիշերն անց՝ հրդեհի բռնկումից մի քանի րոպե առաջ, մոտենում Ֆորթ Փիրսի մահմեդական կենտրոնին:
Պատահարի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:
Նշվում է, որ այս մզկիթ էր այցելում աֆղանական ծագմամբ ամերիկացի Օմար Մատինը, որի հարձակման հետեւանքով հունիսի 12-ին Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում 49 մարդ զոհվեց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



