Սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում
ECONOMICS2015թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.2% գնանկումով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիաճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 0.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



