Վաչե Թովմասյանը «Քարե դարդ»-ի 3-րդ եթերաշրջանի դերասանկան կազմի փոփոխությունների և Արմուշի դերի բացակայության մասին
PHOTOTert.am-ը գրում է․
Շտապում ենք տեղեկացնել «Քարե դարդ» սիթքոմի սիրահարներին, որ 3-րդ եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբերին: Հեռուստադիտողին սպասվում է նոր և հետաքրքիր, ծիծաղաշարժ սերիաներ:
Նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ներ եթերաշրջանի փոփոխությունների մասին:
«Դերասանական կազմում մի շարք փոփոխություններ են եղել: Արմուշը, ով մարմնավորում էր Գոգոյի կերպարը, այս եթերաշրջանում չի լինի: Պատճառն այն է, որ նա Միացյալ Նահանգներում դեռ չի ավարտել իր գործերը, երբ ամեն ինչ ավարտի և վերադառնա, ապա կրկին կնկարահանվի սիթքոմում: Գոգոն սիթքոմի ամենասիրելի կերպարներից է և նրա կերպարի բացակայությունը մենք աշխատում ենք լրացնել: Իսկապես նրա բացակայությունը լուրջ խնդիր է մեզ համար: Բայց պետք է նշել, որ նախագիծն էլ ավելի հետաքրքրացնելու համար ավելացել ենք մի քանի կերպարներ և վերադասավորումներ ենք արել: Օրինակ՝ Ռաֆայել Երանոսյանի կերպարն այս եթերաշրջանում կակտիվանա»,- պատմեց Վաչեն:
«Քարե դարդ» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում դերասանական հիմնական կազմին միացել են «Վիտամին» ակումբից Զառա Սահակյանն ու Մհեր Մխիթարյանը։
«Զառան կմարմնավորի Բաբալի քրոջ կերպարը, որը նույնպես օժտված է կախարդական ուժով: Մենք շատ ենք աշխատել նրա կերպարի վրա հետաքրիր և ծիծաղելի դարձնելու համար: «Քարե դարդում» ևս 2 նոր դերասաններ կլինեն, սակայն նրանց հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Բացի այդ նշեմ, որ 3-րդ եթերաշրջանում մի շարք հայտնի մարդիկ տարբեր սերիաներում կներկայանան»,- հավելեց Վաչեն:
Սիթքոմի պրոդյուսերի խոսքով`«Սիթքոմում ավելացել են ուսուցողական դրվագներ, քանի որ երեխաները շատ են դիտում «Քարե դարդը», այդ իսկ պատճառով որոշեցինք համապատասխան փոփոխություններ անել, իսկ ժամանակի մեքենան ավելի շատ կօգտագործենք»: