Գերմանիայում պայթյունի սպառնալիքի պատճառով առեւտրի կենտրոնը տարհանել են
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արեւմտյան Վուպերտալ քաղաքի առեւտրի կենտրոնի մարդկանց տարհանել են՝ ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Wuppertaler Rundschau պարբերականը:
City-Arkaden առեւտրի կենտրոնի ղեկավարությունը ոստիկանությունը հաղորդել է, որ անհայտ չարագործը սպառնում է պայթեցնել, իբր, շենքում տեղադրած ռումբը: Առեւտրի կենտրոնի խանութների բոլոր այցելուներին եւ աշխատակիցներին դուրս են բերել շենքից:
Դեպքի վայր սակրավորներ են ժամանել՝ որոնողական գործողություն անցկացնելու նպատակով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



