Fashion զրույց. Ալկա-Սոնան կոտրում են միանգամից երկու կարծրատիպ (Ֆոտոշարք)
PHOTOWnews.am-ը գրում է.
Լրագրությունն ու նորաձևությունը համատեղելի չեն, իսկ աղջիների միջև ընկերություն չկա. «Մասնագիտությամբ լրագրող » Ալկա-Սոնան կոտրում են միանգամից երկու կարծրատիպ:
Ակտիվ, լուսավոր, պայծառ. Wnews.am-ի fashion զրույց խորագրի հյուրը Հանրայինի ամենաոճային լրագրողներն են: Աղջիկները միասին են աշխատում արդեն 12 տարի և մտերիմ ընկերուհիներ են: Նրանց միավորում է ոչ միայն լրագրողական միևնույն մտածելակերպը, այլև՝ ոճի զգացումը:
Առաջին հանդիպում.
Ալկա. Միասին եթեր սկսեցինք դուրս գալ 12 տարի առաջ, թրեյնինգների էինք մասնակցում, որտեղ էլ հասկացանք, որ լրագրողական նույն ալիքի վրա ենք և այդ ժամանակվանից սկսեցինք միասին աշխատել: 2005թ, երբ դեռ դպրոցական էինք, շատ նորաձև էր սպորտային հագուստը և առաջին հանդիման ժամանակ հասկացանք, որ ոճի առումով էլ նույն նախասիրություններն ունենք:
Սոնա. Ուսանողնական տարիներին, երբ երկրորդ կուրսում էինք, սկսեցինք « Հատուկ ռեպորտաժ»-ում համատեղ աշխատել, դրանից հետո էլի նույն հաղորդման մեջ էինք և բոլորը Ալկա-Սոնային սկսեցին ընկալել արդեն միասին:
Հագուստով ընդունո՞ւմ են.
Ալկա. Առաջինն իհարկե արտաքին տեսքն է, ու դրանից կարող ես հասկանալ ընդհանուր ինչ-որ բան կունենաք, թե ոչ: Հարցը նորաձև կամ ոչ նորաձև լինելու մեջ չէ, ճաշակով և անճաշակ լինելու մեջ է: Մարդը կարող է չհետևել վերջին թրենդներին , բայց չլինել անճաշակ: Ես ուշադրություն եմ դարձնում կոշիկներին, եթե մաքուր է , կոկիկ է, արդեն ինչ-որ բան է ասում մարդու մասին, աղջիկների դեպքում ՝ ձեռքերին և եղունգներին: Նշանակություն չունի՝ ժամանակ ունես թե չէ, պարզապես եթե ուզում ես աշխարհը գեղեցիկ լինի , ինքդ էլ պետք է փորձես այդպիսին լինել:
Սոնա. Շատ կարևոր է խնամված լինելը, այսինքն՝ մենք հաճախ ասում ենք, որ եվրոպացի կանայք ավելի գեղեցիկ են, բայց իմ կարծիքով հայ կանայք դիմագծերով շատ ավելի գեղեցիկ են, բայց մենք ավելի չխնամված ենք, հայ կանանց համար կարևորը՝ առավոտյան դիմահարդարվելը, հագուկապին հետևելն է , բայց խնամվածությունը այլ բան է: Օրինակ՝ երեկոյան լվացվում ես քնելուց առաջ, մաքրում ես դիմարդարումդ, ինչքանով են մազերդ մաքուր և այլն:
Եթերային ոճ
Սոնա. Մեր հագոսւտը միշտ մենք ենք ընտրել, բացառություն է կազմել«Մասնագիտությամբ լրագրողը», որտեղ աշխատում ենք Արամ Նիկոլյանի հետ: Նա փորձում է դասականը համադրել երիտասարդական ոճի հետ:
Ալկա. Չափազանց դասական ոճը հենց մեր բնավորությանն էլ չի սազում, որովհետև մենք ակտիվ ենք, էներգիայով լի ու հենց այդ պատճառով էլ Հանրայինի թիմը փորձում է համատեղել մեր կերպարները և հաղորդման ֆորմատը:
Սոնա . Շատ կարևոր է հարմարավետությունը, որովհետև բոլորս հասկանում ենք, որ մենք այդ նույն հագուստով վազվզում ենք քաղաքում, նկարահանումներ ենք անում և անհարմար հագուստով հնարավոր չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ