Սերբիայի եւ Չեռնոգորիայի նախկին նախագահը գրեթե 4 տարի բանտում կանցկացնի
INTERNATIONAL NEWSՍերբիայի եւ Չեռնոգորիայի պետական միության նախկին նախագահ Սվետոզար Մարովիչը Պոգդորիցայի Բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի եւ 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կոռուպցիայի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
61-ամյա Մարովիչը նաեւ պետք է պետությանը որպես վնասի փոխհատուցում 1.1 մլն եվրո վճարի եւ 100 հազար եվրո նվիրաբերի՝ բարեգործական նպատակներով:
Մարովիչին, նրա ընտանիքի անդամներին եւ մերձավորներին մեղադրում են պետական հողերի վաճառքի հետ կապված մեքենայությունների եւ Բուդվա հանրահայտ հանգստավայրում բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության ժամանակ չարաշահումների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



