Էրդողանը Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախագահի փաստաբանները դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել են, որ ազգայնական կուսակցության ղեկավարը 2015 թվականի մայիսի 6-ից մինչև հունիսի 3-ն իրականացրած հանրահավաքների ժամանակ քաղաքական քննադատություններից բացի կիրառել է Էրդողանին մեղադրող, նվաստացնող արտահայտություններ' ոտնահարելով նրա իրավունքները: Դատարանի կողմից հայցը բավարարելու պարագայում Բահչելին պարտավորվելու է Էրդողանին վճարել 100 հազար թուրքական լիրա (շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:
X
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



