Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

5 փաստ առողջության մասին, որ բացահայտում է ձեր աչքերի գույնը

LIFE

Վերջին հետազոտությունները պարզել են, որ այն հիվանդությունները, որոնցով տառապում եք, այն ճանապարհը, որի միջոցով փորձում եք պայքարել հիվանդությունների դեմ և նույնիսկ ձեր հուսալիության մակարդակը սերտորեն կապված են ձեր աչքի գույնի հետ: Եկեք պարզենք մուգ և բաց գույնի աչքերի միջև եղած տարբերությունները:

Աչքերը մեր մասին շատ բան կարող են պատմել. թե ինչ ենք մենք զգում կամ մտածում, արդյոք ճի՞շտն ենք ասում, թե ստում ենք, ինչպես նաև պատմում են մեր առողջության մասին ու տեղեկացնում, թե ինչ հիվանդություններով ենք հակված վարակվելու: Միանգամայն սխալ է ընդունված այն կարծիքը, որ 2 տարբեր գեներ կան միայն (մեկը կապույտ աչքերինն է, մյուսը՝ շագանակագույն). գոյություն ունեն 12-13 տարբեր գեներ, որոնք որոշում են մեր աչքերի գույնն ու մարմնում տեղի ունեցող մյուս գործընթացները:

  1. Հիվանդություններ, որոնցով տառապում ենք

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեր աչքի գույնը սերտորեն կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, մելանոման և վիտիլիգոն: Կապույտ աչքերով մարդիկ ավելի քիչ են տառապում վիտիլիգո կոչվող հիվանդությամբ , որի ժամանակ մաշկն ասես գունաթափված լինի  (այդ հիվանդության պատճառով մաշկի որոշ հատվածներում բացակայում է շագանակագույն գունանյութը և այդ պատճառով հետքեր են մնում):

Երբ մարդու աչքերը տարբեր գույների են լինում, օրինակ, մեկը լինում է կապույտ, իսկ մյուսը՝ շագանակագույն, ապա դա վկայում է տարբեր հիվանդությունների մասին, ինչպիսիք են Հորների սինդրոմը կամ գլաուկոմա ֆիգմանտրիտը: Բացի այդ շաքարախտով տառապող մարդկանց աչքերի գույնը գնալով  ավելի է մգանում:

  1. Ձեր անձնական հատկանիշները

Ավստրալիայում կատարված հետազոտությունը, որին մասնակցել է 366 մարդ, պարզել է, որ բաց գույնի աչքերով մարդիկ ավելի մրցունակ են ու ավելի քիչ են նրբանկատ, ընկերասեր ու մեծահոգի քան մուգ աչքերով մարդիկ:

Կարող է չափազանցություն թվալ , բայց հետազոտողները պնդում են, որ սա կապված է մեր էվոլյուցիոն արմատների հետ (որն, իհարկե, հետագա ուսումնասիրությունների կարիք ունի). հազարավոր տարիներ առաջ, Հյուսիսային Եվրոպայի մեր նախնիները կարծում էին, որ կապույտ աչքերով մարդիկ ավելի գրավիչ են ու իդեալական զուգընկեր: Ահա թե ինչու այսօր կապույտ աչքերով մարդիկ ավելի մրցունակ են համարվում:

  1. Ցավը հաղթահարելու մեր ճանապարհը

Որոշ գիտնականներ պնդում են, որ  աչքի գույնը  կարող է պատմել մարմնի ցավերի մասին: 58 կանանց շրջանակներում վերջերս արված հետազոտությունը պարզեց, որ բաց գույնի աչքերով կանայք ավելի քիչ ցավեր են ունենում ծննդաբերության ժամանակ, քան մուգ աչքերով կանայք:

Ուսումնասիրության համաձայն այս կանայք ոչ միայն ավելի քիչ ֆիզիկական ցավեր են ունենում, այլ նաև քիչ են անհանգստությունների և դեպրեսիայի մեջ ընկնում ու վատ մտքերով տարվում:  Այլ հետազոտություններ էլ պարզել են, որ աչքերի գույնը կարող է նաև վկայել, թե ինչքան ալկոհոլ կարող ենք օգտագործել: Վերջերս հետազոտողները պարզեցին, որ բաց գույնի աչքերով մարդիկ ավելի շատ ալկոհոլ կարող են օգտագործել, քան մուգ աչքերով մարդիկ:

  1. Ձեր ծագումնաբանությունը

 

2008 թվականին գիտնականները բացահյտեցին, որ բոլոր կապուտաչյա մարդիկ ուղիղ գենետիկական կապ ունեն և սերում են միևնույն հորից. մարդ, որը 6,000-10,000 տարի առաջ գենետիկական մուտացիայի է ենթարկվել:  Մինչ այդ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն էին: Մուտացիան ազդում է OCA2 գենի վրա և փոփոխություն է առաջացնում, որի պատճառով էլ շագանակագույն աչքերն արդեն անհնարին են դառնում: Գենետիկ այս փոփոխությունը իրենից ներկայացնում է մի «անջատիչ», որը սահմանափակում է մելանին արտադրելու կարողությունը, և հենց դա էլ աչքերի կապույտ գունավորման պատճառ է դառնում:

Եթե դուք ունեք կապույտ աչքեր, ապա սերում եք միևնույն նախնուց, ինչպես ձեզ շրջապատող բոլոր կապուտաչյա մարդիկ:

  1. Ձեր հուսալիության մակարդակը

Արդյոք  հնարավո՞ր է այն փաստը, որ դուք ավելի շատ կարող եք վստահել շագանակագույն, քան բաց գույնի աչքերով մարդկանց: Հետազոտողներն ասում են, որ շագանակագույն աչքերով մարդիկ զգալիորեն ավելի վստահելի են, քան կապուտաչյա մարդիկ, այնուամենայնիվ, մարդու հուսալիությունը կախված է նաև նրա դիմագծերից:   Չնայած նրան, որ շագանակագույն աչքերով մարդկանց դեմքերը ավելի հուսալի են թվում քան կապույտ աչքերով մարդկանցը, այնուամենայնիվ միայն աչքի գույնը չէ, որ շագանակագույն աչքերի հանդեպ վստահություն է ներշնչում, այլ դեմքի որոշ առանձնահատկությունները նույնպես ունեն իրենց դերն այս հարցում:

Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity