Պակիստանում պայթյունից վեց մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՎեց մարդ է զոհվել եւ մի քանի տասնյակ մարդ վիրավորում ստացել ՝ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կատարված պայթյունից, հայտնում է Agence France-Presse -ը:
Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող Ջամռուդ քաղաքում մահապարտ ահաբեկիչը գրասենյակի մուտքի մոտ ռումբ է պայթեցրել: Զոհվել են վեցը, վիրավորում ստացել առնվազն 31-ը, հայտնում է Gazeta -ն:
Պայթյունի համար ոչ ոք պատասխանատվությւոն չի ստանձնել, սակայն այն կապակցում են «Թալիբանի» եւ այլ իսլամիստների գործունեության հետ: Ավելի վաղ Պակիստանում պայթեցրել էին Փենջաբ նահանգի ներքին գործերի նախարարի աշխատասենյակը, պայթյունի համար պատասխանատվություն էր ստանձնել «Լաքշար է ջանգվի» խմբավորումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



