Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն ջախջախեցին մրցակիցներին

SPORT

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 8 հանդիպում կայացան սեպտեմբերի 13-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայացել են A, B, C և D խմբերի հանդիպումները:

A խմբում միմյանց դեմ ուժերը չափել են շվեյցարական «Բազել»-ն ու բուլղարական «Լուդոգորեց»-ը: Շվեյցարական ակումբը սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում բուլղարական ակումբը Ջոնաթան Կաֆուի ջանքերով կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 80-րդ րոպեին Ռենատո Ստեֆենը կարողացել է հավասարեցնել հաշիվը, ինչն օգնել է «Բազել»-ին խուսափել պարտությունից:

Խմբի մյուս խաղում նույնպես թիմերը չեն կարողացել հաղթողին որոշել: Փարիզում ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին: Հանդիպման արդեն առաջին րոպեին փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն առաջ են անցել հաշվի մեջ. գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Էդիսոն Կավանին: Հանդիպման 78-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի գոլի շնորհիվ «Արսենալ»-ին հաջողվել է խուսափել պարտությունից:

B խմբում պորտուգալական «Բենֆիկա»-ն ու թուրքական «Բեշիկթաշ»-ը մեկական գնդակ են փոխանակել: Պորտուգալական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ֆրանկո Կերվին, իսկ «Բեշիկթաշ»-ի կազմում՝ Անդերսոն Թալիսան:

Խմբի մյուս խաղում Կիևի «Դինամո»-ն սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է իտալական «Նապոլի»-ին: Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստներն առաջինն են հասել հաջողության. 12-րդ րոպեին դաշտի տերերին առաջ է մղել Դենիս Գարմաշը,  առաջին խաղակեսում  Արկադիուշ Միլիկի երկու գոլի շնորհիվ «Նապոլի»-ն կարողացել է հաղթանակի հասնել և միանձնյա գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:

C խմբում ուժերը չափել են կատալոնական «Բարսելոնա»-ն և շոտլանդական «Սելթիկ»-ը: «Նոու Կամպ» մարզադաշտում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության խաղում վերջին ձախողումից հետո իսկական գոլային հրավառություն են կազմակերպել իրենց երկրպագուների համար: «Բարսելոնա»-ն 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Սելթիկ»-ի դարպասը: Կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ, երկու գոլ է խփել Լուիս Սուարեսը, մեկական գոլի հեղինակ էլ դարձել են Անդրես Ինյեստան և Նեյմարը: 24-րդ րոպեին «ՍելÕ �իկ»ի ֆուտբոլիստները չեն կարողացել իրացնել  «Բարսելոնա»-ի դարպասին նշանակված 11-մետրանոցը: Խմբի մյուս խաղը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Մյունխենգլադբախ», հետաձգվել է հորդառատ անձրևի պատճառով և կկայանա սեպտեմբերի 14-ին:

D խմբում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ջախջախել է ռուսաստանյան «Ռոստով»-ին: Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով: Մյունխենյան ակումբի կազմում մեկական գոլ են հեղինակել Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերը, Խուան Բերնատը, երկու գոլի հեղինակ է դարձել Ջոշուա Կիմիխը:

Խմբի մյուս խաղում էլ Մադրիդի «Ատլետիկո»-ն մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»-ի նկատմամբ: 43-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սաուլը: Առաջին խաղակեսի վերջում մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել «Ատլետիկո»-ի դարպասին, սակայն հոլանդական ակումբի ֆուտբոլիստները չեն կարողացել հստակ իրացնել այն:

Սեպտեմբերի 14-ին կկայանան մյուս խմբերի հանդիպումները: E խմբում գերմանական «Բայեր»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ, իսկ անգլիական «Տոտենհեմ»-ը՝ ֆրանսիական «Մոնակո»-ի:

F խմբում Վարշավայի «Լեգիա»-ն սեփական հարկի տակ կընդունի գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ին, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին:

G խմբում բելգիական «Բրյուգե»-ն կընդունի անգլիական «Լեսթեր Սիթի»-ին, պորտուգալական «Պորտու»-ն սեփական դաշտում կմրցի դանիական «Կոպենհագեն»-ի հետ:

H խմբում իտալական «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ կխաղա իսպանական «Սևիլիա»-ի հետ, ֆրանսիական «Լիոն»-ը կհյուրընկալի Խորվաթիան ներկայացնող «Դինամո Զագրեբ»-ին:

Սեպտեմբերի 14-ին կկայանա նաև  C խմբի «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Մյունխենգլադբախ» խաղը, որը հետաձգվել է եղանակային վատ պայմանների հետևանքով: 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice