Բեռլինում հայ, թուրք և գերմանացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը
INTERNATIONAL NEWSԲեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ-Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը, ցեղասպանություն իրականացնողները և այն, թե ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցերին: Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
3
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
4
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
5
Joint statement by the parties consolidatted around the national agenda



