Ֆրանսիայում մոլեգնում են տեղատարափ անձրեւները, որոնք ուղեկցվում են ամպրոպներով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արեւմտյան տարածաշրջաններում մոլեգնում են ամպրոպներով ուղեկցվող սաստիկ տեղատարափ անձրեւները, գետերի մի մասը դուրս Է եկել ափերից: BFMTV-ն հրապարակել Է տեղի քաղաքների ջրածածկ փողոցների տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ առանց Էլեկտրականության Է մնացել շուրջ 120 հազար տուն, որոնք գտնվում են երկրի ատլանտյան ափին: Ամպրոպներն ուղեկցվում են հուժկու քամիով, իսկ Բրեստ քաղաքում (Բրետանի նահանգ) կարկուտ Է տեղացել: Երկրի օդերեւութաբանական ծառայությունում հայտնել են, որ սեպտեմբերի լույս 14-ի գիշերը գրանցվել են կայծակի 70 հազար հարվածներ: Տուժածների մասին տվյալներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



