Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել
SOCIETYԵրևանի Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել և ջրի խոշոր շիթը հոսում է փողոցի երկայնքով:
Ինչպես տեղեկացրեց «Երևան ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, իրենք դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են:
«Ահազանգ ենք ստացել բնակիչներից, այժմ դեպքի վայր են մեկնել մեր մասնագետները խնդիրը տեղում պարզելու համար: Հնարավոր է խմելու ջրի հետ կապ չունի, ոռոգման ջրագիծ է, տեղում կպարզվի, եթե խնդիրը մեր տիրույթում է, ապա արագ կլուծվի: Առայժմ տեղի բնակիչներից ջրանջատումների մասին տեղեկություն չենք ստացել»,-ասաց Մուրադ Սարգսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



