Պուտինը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը
SOCIETYՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրոպական խաղեր - 2015-ի բացման արարողությանը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինս մասնավորեցրել է, որ Պուտինը Ռուսաստանի օրվա ազգային տոնի առիթով Կրեմլում հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո կթռչի Բաքու: Նույն երեկոյան նա կմասնակցի խաղերի բացմանը և չի բացառվում, որ հանդիպի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ:
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցը նախատեսված է հունիսի 13-ին:
Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկը կտրվի հունիսի 12-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը երկօրյա այցով կլինի Ադրբեջանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



