ԱՊՀ երկրների պետական նյութական պահուստի կառավարիչները նիստ կգումարեն Երևանում
SOCIETYԵրևանում սեպտեմբերի 15-16-ը կկայանա ԱՊՀ անդամ երկրների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի հերթական` XII նիստը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նիստին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունները:
Խորհրդատվական խորհրդի նախորդ նիստի ժամանակ նախագահ է ընտրվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



