Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Սխալներ, որոնք չի կարելի թույլ տալ

LIFE

1. Անցյալով ապրել

Շատ մարդկանց երջանիկ դառնալու համար հերիք է ամնեզիան եւ մի քիչ վիսկին, իսկ արդյունքում նրանց երաշխավորվում է մշտական առաջընթաց: Իսկ մյուսները ոչ մի դեպքում չեն լքում իրենց «հարմարավետության գոտին»: Բոլոր մարդիկ տարբեր են, բայց նրանք բոլորը հավասար հնարավորություններ ունեն: Ես այժմ չեմ խոսում սոցիալական շրջանակների մասին,  ես խոսում եմ մեզանից յուրաքանչյուրի կյանքի նպատակի մասին: Երջանկության մասին: Նույնիսկ եթե անցյալը ձեզ երջանկության ծով է բերել, սակայն այժմ հիշողությունները խանգարում են առաջ գնալ, ժամանակն է ընդունելու այն փաստը, որ դուք անցել եք   սահմանագիծը, որը մեր թիկունքում բարձրացել է քարե պատի նման:   Երջանիկ անցյալը մեր կայացման գործում որոշակի փուլ է: Երբ այն այլեւս չկա եւ մնացել են միայն երջանիկ հիշողություններ, պետք է նոր դրական հույզեր ստանալ, որպեսզի մեկ տարի անց այսօրվա օրը դառնա վառ հիշողություն:  Երջանկությունը կյանքի մեջ է, իսկ ինքը` կյանքը, ընդամենը կարճատեւ պահ է: 

2. Վախենալ ռիսկի դիմելուց

Բոլորին ծանոթ է այս ֆրազը. «Տիտանիկը կառուցել են մասնագետները, իսկ տապանը` սիրողականները»: Այն ոգեշնչում է եւ թեւ է տալիս:  Կյանքում ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել: Ընտանի վայրը ոչ միշտ է երազանքների սահմանը: Գուցե այսօրվա ձեր որոշումը` զանգել անհրաժեշտ մարդուն, ձեր ռեզյումեն ուղարկել խոշոր կորպորացիայում բարձր վարձատրվող պաշտոնի համար, ժամանակից շուտ դեպոզիտից  հանել փողը, ամենաքմահաճ հաճախորդին առաջարկ ուղարկել կամ առաջին հայացքից անմատչելի անձին ձեր զգացմունքները խոստովանել` այդ ամենը կարող է Ձեր կյանքը փոխել արդեն այս երեկո: Դուք վախենում եք ռիսկի դիմել, որովհետեւ վախենում եք, որ դա կարող է Ձեր հերթական սխալը լինել: Իսկ աշխարհը հաճախ գնահատում է սխալները: Դրանցից է երկխոսություն ծնվում, իսկ երկխոսության մեջ ճշմարտությունն է: Որոշ սխալներ` անիմաստ վճռականությունը կամ առանց հաջողության երաշխիքի որոշում կայացնելը ձեզ կտանեն դեպի հաջողություն եւ համաշխարհային հայտնիություն կբերեն:  

Պետք է հավատալ ինքներդ ձեզ, ձեր ուժերին եւ շրջապատին: Առանց ապագայի հանդեպ հավատի եւ առանց ռիսկի դիմելու կարողության, չէին լինի հեծանիվներ, բջջային հեռախոսներ, ինքնաթիռներ, համակարգիչներ, չէր լինի այն ամենը, ինչն ամենից անհրաժեշտ եւ առօրեական է թվում: Աշխարհը Ձեր ռիսկային որոշումների կարիքն ունի, եւ ինչ աշխարհ, Դուք  ինքներդ դրա կարիքն ունեք:  

3. Չապրել այնպես, ինչպես ուզում ես

Մարդիկ կան, որոնց շուրջը կյանքը եռում է: Նրանք ոչ ստանդարտ են մտածում, վառ, երբեմն ոչ տրամաբանական, բայց` այնքան ըստ էության:  Երբ նման մարդը հեռախոսը չի վերցնում, դու չես կարող պատկերացնել, թե նրա մտքով ինչ է անցել  10 րոպե առաջ եւ արկածախնդրության ոգին այս անգամ նրան ինչ հեռուներ է տարել:  Գուցե նա հեռախոսը դեն է նետել, որպեսզի շրջապատողներին չբացատրի  նորը գնելու ցանկությունը կամ էլ աշխատանքի փոխարեն գնացել է մանկատուն, որպեսզի երեխաներին օգնի դասերն անել:  Առաջին հայացքից թվում է, որ նման մարդիկ թեթեւամիտ են եւ ոչ պատասխանատու: Բայց նրանք   երջանիկ են: Ես կոչ չեմ անում անկանխատեսելի լինել, ես ընդամենը առողջ դատողության կոչ եմ անում:   Ես կոչ եմ անում կյանքը չծախսել չսիրած գործի, անհետաքրքիր մարդկանց վրա եւ ատելի վայրում:  

4. Չգնահատել այն, ինչ ունես

«Դու չես գնահատում այն, ինչ ունես»: Որքան էլ պարզունակ է այս ֆրազը, այն մեծ խորություն եւ կյանքի փորձ է պարունակում:  Չգիտես ինչու, մենք անմարդաբնակ կղզիներում գանձ ենք փնտրում, իսկ այն թաքցված էր մեր բակում: Մենք վիրավորում ենք մարդկանց` մտածելով, թե նրանք ոչ մի տեղ չեն գնա: Մենք տրվում ենք տրամադրությանը եւ նետում ենք լսափողը:  Բայց բացասականի մեջ երջանկություն չի կարող լինել: Պայքարի մեջ խաղաղեցում չկա:  Դրականի հավերժական փնտրտուքը եզրագիծ չունի: Մեր շուրջը մանրուքներն արդեն իսկ մեզ առանձնահատուկ են դարձնում:   Մեր աշխարհը մեր մտքերի արտացոլումն է: «Մաքրենք գլուխը», եւ արդյունքն իրեն սպասել չի տա:  

5. Մտածել, թե երջանկությունը հնարավոր է գնել

Մարդիկ, որոնք սովոր են ասել, թե «երջանկությունը փողի մեջ չէ», սակայն  գնալով ավելի ակտիվորեն են փորձում վաստակել «աշխարհի ամբողջ փողը», օրերով նստում են աշխատավայրում եւ մոռանում են, թե ինչ տեսք ունեն իրենց երեխաները: Ժամանակակից աշխարհում բարդ է ապրել առանց փողի: Բայց կան մարդիկ, որոնք աշխատում են ապրելու համար, եւ կան նրանք, ովքեր ապրում են աշխատելու համար: Իհարկե, ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց պետք է սովորել հավասարակշռություն պահպանել այդ նուրբ սահմանագծին: Եթե երջանկությունը հնարավոր լիներ գնել, մենք արդեն հարյուրավոր տարիներ առաջ կորցրած կլինեինք դա: Այն «անօրինականորեն» կգնեին, կվաճառեին եւ կթաղեին ագահության եւ եսասիրության ընդերքում: Ինչում է երջանկության հմայքը:  Նրա մատչելիության մեջ: Քնքուշ համբույրի, երեխայի առաջին ճիչի, անկեղծ գրկախառնության, այն գիտակցության, որ սիրելի մարդը քնած է կողքիդ: Երջանկությունն անհնար է գնել, եւ դրանում է կյանքի ամբողջ հետաքրքրությունը:  

Աղբյուրը` Creu.ru

NEWS.am STYLE

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia