Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ տեսք ունեին բոլորիս հայտնի գյուղամթերքները մի քանի դար առաջ (լուսանկարներ)

LIFE

Ո՞ւմ մտքով է անցել կիրառել այդ սարսափելի բառակապակցությունը. «Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ»: Նույնիսկ ամենամոլի որկրամոլը, տեսնելով «ԳՄՕ» հապավումը, կորցնում է ախորժակը՝ որոշելով, որ մրգերի ու բանջարեղենի տեսքով, իրեն են հրամցնում ինչ որ վնասակար մուտանտների:

Իսկ հիմա փորձեք մարսել հետևյալ փաստը. բնության պարգևներից շատերը, այդ թվում նաև ամենալավ հողում աճողները՝ աշխարհի ամենամաքուր անկյուններում, հանդիսանում են «արհեստական» և դա հիանալի է: Եթե դա այդպես չլիներ ու չլինեին սելեկցիոներներն ու գենետիկոսները, ահա թե ինչ «բնական» մթերքներով մենք ստիպված կլինեինք բավարարվել:

Հանելուկ համար 1

2_result

Այսպիսի տեսք ունեին ձմերուկները 350 տարի առաջ. մեծ քանակությամբ սպիտակ միջուկ, որը ուտելու չէ, քիչ քանակությամբ քաղցր կարմիր միջուկ և բամզաթիվ խոշոր կորիզներ: Մի էլ մտածեք, որ այն փչացած է, կամ էլ ջազրկված, կամ էլ խակ: Համենայն դեպս փորձագետների հավաստմամբ դա այդպես չէ:

Ահա նատյուրմորտն ամբողջությամբ: Այն նկարել է իտալացի նկարիչ Ջովաննի Ստանկին՝ 17-րդ դարում:

3_result

Ժամանակակից ձմերուկները շատ ավելի խորշոր են, հյութալի ու կարմիր: Շնորհիվ գենային մոդիֆիկացիայի դրանց սերմերը կարողանում են դիմանալ հա՛մ ցրտին, հա՛մ շոգին ու այժմ դրանք շատ ավելի մանր են, քան նախկինում:

4_result

Իսկ այ առանց սերմերի տեսաները, ինչպես նաև դեղին միջուկով տեսակները, ստացվել են խաչասերման արդյունքում՝ առանց գենային ինժեներիայի օգնությանը դիմելու:

5_result

Հանելուկ համար 2

6_result

Վախենո՞ւմ եք ԳՄՕ-ից, ապա նայեք խնդրեմ այս նկարին: Սա վայրի բանան է. ակնհայտորեն ոչ համեղ, լի խոշոր ու պինդ սերմերով, մարդու համար օգտակար նյութերի մինիմալ քանակությամբ ու հաճախ դժվար մաքրվող կեղևով, որը հանելու դեպքում անգամ քիչ ցանկություն է լինում համտեսել պտուղը:

7_result

Հավատացեք, ավելի լավ է, առանց որևիցե վախ զգալու, վայելել քաղցր ու օգտակար սննդային նյութերով «արհեստական» բանաններ, որոնք շատ են առաջադիմել իրենց «անհաջող» նախնիների համեմատ:

8_result

Ի դեպ, ասեմ իմանաք, որ բանները մեր շուրջը գտնվող ռադիացիայի գլխավոր աղբյուրներից են:

Հանելուկ համար 3

9_result

Պատկերացնո՞ւմ եք, մոտ 500 տարի առաջ գազարները… կապտա-մանուշակագույն էին: Նույնիսկ դեղին, սպիտակ ու կարմիր: Բացի դրանից, դրանք բարակ էին, փափուկ ու ծուռտիկ և հիշեցնում էին արմատներ:

Ձախ կողմում դուք տեսնում եք վայրի արմատապտուղ, իսկ աջում՝ արդեն արհեստականորեն վերականգված մանուշակագույն երանգով գազարի տեսակ է:

10_result

Մեզ համար սովորական նարնջագույն գազարը ի հայտ է եկել միայն 16րդ դարում՝ սկզբում Հյուսիսային Եվրոպայում, հետո նաև Հյուսիսային Ամերիկայում, իսկ 18-րդ դարում այն հասավ արդեն Ճապոնիա: Այժմ գազարն իրենից ներկայացնում է խրթխրթան, հյութեղ ու վիտամիններով հարուստ պտուղ, որն ուրախացնում է մեզ կլոր տարին:

11_result

Գաղտնիք համար 4

12_result

Սա ի դեպ հիանալի փաստարկ է՝ հօգուտ գենային ինժեներիայի: Հազարամյակներ առաջ եգիպտացորենն աճում էր միայն Կենտրոնական Ամերիկայում և ուներ բարակ ու փոքրիկ (մոտ 2սմ) հասկեր, որոնց վրա 5-10 շատ պինդ հատիկներ կային, որոնք գտնվում էին շատ կարծր կաղապարի մեջ, որը պետք էր կոտրել ընկույզի պես, իսկ դրանց համը պարզապես զզվելի էր ու հիշեցնում էր չորացած հում կարտոֆիլի համ:

Այժմ խոշոր քաղցր եգիպտացորեն աճեցնում են ամբողջ աշխարհով, այն հեշտ է մաքրել ու եփել, իսկ յուրաքանչյուր հասկի վրա տասնյակ ու հարյուրավոր հյութեղ ու փափուկ սերմեր են:

13_result

Ընդ որում, հատիկները տարբեր գույների են լինում՝ ստանդարտ ոսկեգույնից մինչև թանաքագույն:

14_result

Գաղտնիք համար 5

15_result

Պատկերացրեք, որ առաջին հայացքից խակ խաղող հիշեցնող այս հատապտուղն իրականում սմբուկներ են, պարզապես վայրի: Դրանց նաև անվանում են «սատանայի թուզ», «թուրքական հատապտուղ», «սմբուկային ոլոռ», կամ էլ՝ «ոլոռային սմբուկ»:

16_result

Թայական, յամայական ու մի շարք այլ խոհանոցներում այն օգտագործում են որպես սնունդ, բայց օրինակ ԱՄՆ-ում էլ այն արգլված է ներկրել, որովհետև դրանց մեջ թունավոր սոլանին նյութ է պարունակվում: Այն մեծ քանակություններով առկա է նաև սովորական սմբուկներում, եթե դրանք չափից դուրս հասած են լինում: Նման պտուղները հաճախ դնում են աղաջրի մեջ, որպեսզ թունավոր նյութերն ու դառնությունը դրանց միջից դուրս գա:

Այսօր բացի դասական մուգ-մանուշակագույն սմբուկներից, վաճառվում են նաև սպիտակ ու կապտավուն, բծավոր, երկար, կլոր ու անգամ «բազմանկյուն»:

17_result

Դրանք բոլորն էլ մոտավորապես նույն համի են ու դրանց մեջ առկա է օգտակար նյութերի գրեթե նույն բաղադրությունը, իսկ տարբերությունը թերևս ձևի ու պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակի տարբերություններում: Ի դեպ, սպիտակ սմբուկները երբեք դառը չեն լինում:

18_result

Հանելուկ համար 6

19_result

Եթե դուք ապրեիք հին Չինաստանում, ապա ստիպված կլինեիք կրծել այս մանր խնձողներ հիշեցնող թթու պտուղները ու կերազեիք ինչ որ քաղցր բանի մասին: Ահա թե ինչ տեսք ուներ դեղձն այդ տարիներին:

Ու այսքանն իմանալուց հետո, էլ ինչ որ մեկի մտքով կանցնի՞ հայտարարել, որ «արհեստական» դեղձերն ավելի վատն են, քան «բնականները»:

20_result

Գաղտնիք համար 7

Ահա ևս մի սովորական բանջարեղեն՝ մեր սեղանից, որի բնական տեսքը խիստ անսովոր կարող է թվալ:

21_result

Միայն փորձագետն այս դեղնավուն ծաղիկներում կճանաչի կաղամբը: Փոխարենը, կարող եք համոզվել, թե երբեմն ինչ լավ բան է խառնվել բնության գործերին:

22_result

Ու թող ձեզ չզարմացնի այս կազղամբի հսկայական չափսերը, 3 տարի առաջ այն ճանաչվել էր համաշխարհային ռեկորդակիր՝ Կանադայում անցկացված ֆերմերական ցուցահանդեսի շրջանակներում:

 

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"