Էստոնիայում սպանված են գտել հանրապետության հանցավոր աշխարհի առաջնորդին
INTERNATIONAL NEWSԷստոնիայում հայտնաբերել են Նիկոլայ Տարանկովի դիակը, որին համարում են երկրի հանցավոր աշխարհի առաջնորդը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ERR-ը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հաստատել է սպանության փաստը: Կենտրոնական քրեական ոստիկանության ղեկավար Քրիստա Աասի խոսքով՝ 63-ամյա Տարանկովի մարմինը՝ գլխի շրջանում վնասվածքով, հայտնաբերել են անտառում կայանված ավտոմեքենայում:
Իրավապահները, սակայն, չեն հաղորդում մարդասպանի անունը: ERR-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Տարանակովի սպանությունն անսպասելի չէր: Հանցավոր հանրության առաջնորդի դիրքերը վերջին շրջանում թուլացել էին: «Եվ ինչ-որ մեկը որոշել է օգտվել առիթից: Հիմա ազդեցության ոլորտների վերաբաշխում է տեղի ունենում»,- հավելել է աղբյուրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



