Թաթան, Ձախ Հարութը, Սիրուշոն, Նազենին եւ այլ հայտնիներ՝ Արման Հովհաննիսյանի դուստրերի մկրտության խնջույքին
PHOTOԵրեկ գիշեր հայկական երգարվեստի ողջ աստղաբույլը հրավիրված էր սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի դուստրերի մկրտության խնջույքին։ Հայաստանի ամենահայտնի ռեստորանային համալիրներից մեկում զվարճանում էին թե 6/8, թե փոփ ժանրի ներկայացուցիչներ։ Արմանի կազմակերպած միջոցառմանը հյուրեր էին եկել նաեւ ԱՄՆ-ից։
Դատելով Instagram-ում հայտնված լուսանկարներից՝ սեպտեմբերի 14-ը հիշարժան կլինի Թաթայի, Ձախ Հարութի, Սիրուշոյի, Արթուր Գրիգորյանի, Նազենի Հովհաննիսյանի, Քրիստինե Պեպելյանի, Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի, Արամեի, Արմենչիկի, Սուպեր Սաքոյի, Սոֆի Մխեյանի եւ շատ ուրիշների համար։
Հռիփսիմե Հակոբյանը՝ կապույտ լինզաներով
Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով Արմանին շնորհավորել են Ձախ Հարութը, Թաթան, Արամեն, Սոնան եւ ուրիշներ։
Հյուրերին միացել էր նաեւ աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը։
Երեկոյի հանդիսավարն էր Ավետ Բարսեղյանը։
Արթուր Գրիգորյանը եւ Նազենին վայելում են իրենց տանգոն։