Ավարտվել է Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի բարեկարգումը
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց:
Իրենց գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ վարորդները նշել են, որ ճանապարհային նոր հանգույցն անհրաժեշտություն էր տարածքի երթևեկությունը կանոնակարգելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



