Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Մեքսիկայում հանգստանալու ժամանակ 6000 սելֆի է արել
LIFEՔիմը հայտնի է որպես սելֆիների թագուհի: Ռեալիթի աստղ և երկու երեխաների մայր Քիմը խոստովանել էր, որ 6000 սելֆի է արել Մեքսիկայի 4-օրյա հանգստի ժամանակ: Ըստ մեր հաշվարկների ստացվում է, որ օրական Քիմը 1500 սելֆի է արել:
Թե ինչպես է Քիմը սելֆիներ անելու այդքան ժամանակ գտել` հաշվի առնելով այն, որ նա Մեքսիկա էր գնացել իր երկու երեխաների հետ, այդպես էլ առեղծված է մնում:
Կամ ավելին՝ ինչու՞ նա այդքան մեծ կարիք ուներ սելֆիներ անելու:
Հակառակ իր կնոջը՝ Քանյե Ուեսթն իր Թվիթերի էջում հայտարարել էր, որ մի կողմ է դրել իր բջջային հեռախոսը, որպեսզի կարողանա ստեղծագործել:Այնուամենայնիվ՝ կրկին առեղծված է մնում, թե հենց ինչով է Քանյեն Թվիթերի այդ հայտարարությունը գրել:
- Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
4
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
5
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”



