ՌԴ պաշտպանության նախարարությունը Հալեպի իրադրության առցանց-հեռարձակում Է սկսում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես Էլ անօդաչուից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման թափանցիկությունն ապահովելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 15-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում կազմակերպված Է տեսահսկման խցիկներից Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում»,- ասել Է Կոնաշենկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



