Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ԼՂ հարցում առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյան
POLITICSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջխաղացում չի կարող լինել առանց այն պայմանավորվածությունների իրականացման, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովներին:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` հենց դրանով է պայմանավորված բանակցությունների վերաբերյալ նորությունների բացակայությունը: «Հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի լիազորությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունները չեն իրագործվել: Առանց դրանց առաջընթացն անհնար է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասացՔոչարյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



