Թայմս-սքվերի Էկրանին Թրամփին ցուցադրել են Սուպերմենի դերում
SOCIETYՆյու Յորքի կենտրոնում գովազդային Էկրաններից մեկի վրա սկսել են ցուցադրել տեսահոլովակ, որտեղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատկերված Է Սուպերմենի զգեստավորմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«S» (Superman) տառի փոխարեն կոստյումի վրա նկարված Է «T» (Trump): Անիմացիոն տեսագրության մեջ նաեւ հայտնվում Է միլիարդատիրոջ նախընտրական արշավի կարգախոսը՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America great again):
Գովազդային Էկրանի բարձրությունը 16,7 մետր Է: Տեսահոլովակի զետեղման արժեքը, որը Թայմս-սքվերում կցուցադրեն մինչեւ սեպտեմբերի 16-ը, 25 հազար դոլար Է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



