Ադրբեջանական դիրքերից գնդակոծվել են Տավուշի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը
INTERVIEWԳիշերն ու առավոտյան հակառակորդի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գիշերը կարճ՝ 10-15 րոպե եղել է գնդակոծություն: Առավոտյան՝ դպրոցի ժամին նույնպես եղել է, կեսօրի կողմն էլ է եղել: Հիմա համեմատաբար հանգիստ է»:
Հարցին՝ սեպտեմբերի 1-ի միջոցառումները կիսա՞տ են մնացել, պարոն Սահակյանը պատասխանեց, որ ոչ: Նա պատմեց, որ մանկավարժներին արագ հանձնարարել են, որպեսզի երեխաներին տուն ուղարկեն: «Փառք Աստծո, որ վնասները միայն նյութական են՝ տանիք, լուսամուտ և այլն»,-ասաց գյուղապետը:
Եվ վերջում Նարեկ Սահակյանը լրագրողներին հորդորեց հաճախակի այցելել սահմանամերձ բնակավայրեր:
Լևոն Փանոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



